Աշխարհ

01.05.2022 20:12


Մարդու կողմից ցամաքի 70 տոկոս իրացումն աննախադեպ վնաս է հասցրել բնապահպանությանը

Մարդու կողմից ցամաքի 70 տոկոս իրացումն աննախադեպ վնաս է հասցրել բնապահպանությանը

ՄԱԿ-ի փորձագետները մոլորակի վիճակի մասին հերթական զեկույցն են հրապարակել Աբիջանում (Կոտ դ'Իվուար) անապատացման դեմ պայքարի ՄԱԿ կոնվենցիայի (COP15) անդամ երկրների 15-րդ նստաշրջանի բացման նախօրեին: Նրանք հիշեցրել են, որ հողը, ջուրը և կենսաբազմազանությունը, որոնք կազմում են «մեր սոցիալական հարստության հիմքը» և անհրաժեշտ են մարդկության գոյատևման համար, այժմ վտանգի տակ են։ Եթե ընթացիկ միտումները շարունակվեն, ապա շրջակա միջավայրի լայնածավալ, հանկարծակի և անդառնալի փոփոխությունների ռիսկը կմեծանա, հայտնում է RFI-ն։

Global Land Outlook-ի և Land Restoration for Recovery-ի տեղեկատվության սինթեզը պարունակում է ինչպես մոլորակի վիճակի վերաբերյալ հիմնական գիտական տվյալներ, այնպես էլ հողի հյուծման և անապատների ընդլայնման դեմ ուղղված քաղաքականության կազմակերպման առաջարկներ:

«Անապատացման, հողի էրոզիայի և գյուղատնտեսական հողերի կորստի դեմ պայքարելու համար հողերի լայնածավալ վերականգնման մեջ ներդրումներ կատարելը շահեկան լուծում է»,-ասվում է զեկույցի նախաբանում: «Դա շահավետ է շրջակա միջավայրի, կլիմայի համար։ Դա շահավետ է տնտեսության և այդ տարածքներում ապրող ժողովուրդների մշակույթի պահպանման համար։ Հողերի վերականգնումը մնում է կայուն զարգացման հզոր և արդյունավետ գործիք»:

Փորձագետները հիշեցրել են, որ հողը, ջուրը և կենսաբազմազանությունը, որոնք կազմում են «մեր սոցիալական հարստության հիմքը» և անհրաժեշտ են մարդկության գոյատևման համար, այժմ սպառնալիքի տակ են։

Մարդը, փոխակերպելով բնությունը, արդեն անցել է կրիտիկական սահմանները՝ «մոլորակի առողջությունը որոշող ինը չափանիշներից չորսի համաձայն»։ Իսկ դա, ինչպես զգուշացնում են փորձագետները, «կարող է անդառնալի բնապահպանական փոփոխություններ առաջացնել»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը