Աշխարհ

01.05.2022 21:21


Վեներան և Յուպիտերը «գրեթե բախվել են» գիշերային երկնքում. ինչպես է դա տեղի ունեցել

Վեներան և Յուպիտերը «գրեթե բախվել են» գիշերային երկնքում. ինչպես է դա տեղի ունեցել

Արեգակի շուրջը կենտրոնացած ուղեծիրների շնորհիվ Երկրից հնարավոր է եղել զարմանալի օպտիկական պատրանք նկատել։ Այս մասին հայտնում է «Հայտեկը»։

Ապրիլի 30-ի վաղ առավոտյան գիտնականները և սիրողական աստղագետները հազվագյուտ մոլորակային տեսարան են դիտարկել: Վեներա և Յուպիտեր մոլորակները «գրեթե բախված են» թվացել Երկրից դիտելիս:

Մոլորակները տարբերվել են իրենց պայծառությամբ։ Վեներան ավելի պայծառ է, քան Յուպիտերը, ուստի այն կուրացուցիչ պայծառ տեսք է ունեցել: Յուպիտերը մի փոքր ավելի խամրած տեսք է ունեցել՝ Վեներայի պայծառության մոտ մեկ վեցերորդը:

Մոլորակային հավասարեցումները (միավորումները) աստղագիտական չափերի տեսարան են։ Դրանք տեղի են ունենում բավականին հաճախ, բայց այս տարի երկու տիեզերական մարմինները սովորականից շատ ավելի մոտ կթվան միմյանց: Նման բան չի կրկնվի մինչև 2039 թվականը։

Հարկ է նշել, որ նույնիսկ առավելագույն մոտեցման դեպքում երկու մոլորակները կգտնվեն միմյանցից 690 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, և իրական բախման վտանգը նվազագույն կլինի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը