Քաղաքական

05.05.2022 12:29


Քաշքշուկ սկսվեց «Հրազդան» մարզադաշտի մոտ. փորձեցին բերման ենթարկել պատգամավոր Արամ Վարևանյանին (տեսանյութ)

Քաշքշուկ սկսվեց «Հրազդան» մարզադաշտի մոտ. փորձեցին բերման ենթարկել պատգամավոր Արամ Վարևանյանին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի և «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գլխավորած ընդդիմադիրների երթը մեկնարկել է «Դալմա Մոլ»-ի մոտից և շարժվում է դեպի Հաղթանակի կամուրջ:

Ոստիկանները հանգիստ ուղեկցում են նրանց: Ակցիայի մասնակիցները ոստիկաններին տեղեկացրին, որ երթը հասնելու է մինչև Ֆրանսիայի հրապարակ:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «պայքար», «միացում», ապա սկսեցին երգել «Զարթիր, լաո» երգը:

«Հրազդան» մարզադաշտի մոտ ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց: Ցուցարարներից մեկը բղավում էր. «Ձեզ խելոք պահեք, արա»:

Ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, այդ թվում սև բերետավորներ, նրանք սկսեցիօն ուժով բերման ենթարկել ցուցարարներին: Վերջիններս վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան»:

Ոստիկանները քաշքշելով փորձում էին բերման ենթարկել նաև Արամ Վարդևանյանին, սակայն քիչ անց բաց թողեցին: Ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը, երթը շարունակվեց մայթով:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն և ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ և ցույցեր:

Այս խորագրի վերջին նյութերը