Դեսպան Ռիկիարդոնեն ի վերջո ընդունում է, որ եկեղեցիների մեծ մասը չի գործում Թուրքիայում
Թուրքիայի կողմից հազարավոր քրիստոնեական եկեղեցիների սրբապղծությունը և ոչնչացումը քողարկելու համար սուր քննադատության արժանանալուց հետո, նախագահ Օբամայի կողմից Թուրքիայում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնում նշանակված Ֆրանսիս Ռիկիարդոնեն ինքն իրեն հակասեց անցյալ շաբաթ՝ ընդունելով այն փաստը, որ Թուրքիայում մինչև 1915 թվականը գործող եկեղեցիների մեծ մասը այսor չի գործում։
Դեսպան Ռիկիարդոնեն հերքեց իր կողմից վերջերս տարածած թուրքական ապատեղեկատվությունը՝ գիտակցելով, որ իր թեկնածությունը կարող է մերժվել սենատորների կողմից արդեն երկրորդ անգամ վերջին 12 ամիսներում։
Մեկ տարի առաջ, երբ նախագահ Օբաման նշանակեց Ռիկիարդոնեին Թուրքիայում դեսպանի պաշտոնում, Սենատոր Սեմ Բրոունբեքը «կասեցում» դրեց նրա թեկնածության վրա՝ մեղադրելով վերջինիս, որ նա շատ դրական վերաբերմունք է ունեցել նախագահ Մուբարաքի բռնապետական ռեժիմի նկատամամբ Եգիպտոսում իր ծառայության ժամանակ։ Այնուհետև, Օբաման շրջանցեց Սենատի կողմից հաստատման գործընթացը և նշանակեց նրան Թուրքիայում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնում, երբ Կոնգրեսը արձակուրդում էր։ Եթե մինչև տարեվերջ Սենատը չհաստատի նրա թեկնածությունը, ապա նրա լիազորությունները կդադարեցվեն և ստիպված կլինի վերադառնալ Վաշինգտոն։
Օգոստոսի 2–ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ ունենալու ընթացքում դեսպան Ռիկիարդոնեն շարունակ արդարացնում էր Թուրքիայի կառավարության կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը՝ հանդես գալով այս անգամ որպես մեկ այլ բռնակալական ռեժիմի խոսնակ։
Դեսպան Ռիկիարդոնեն ինքն իրեն ավելի վատ դրության մեջ գցեց, երբ սենատոր Ռոբերտ Մենենդեզի գրավոր հարցերին շինծու հայտարարություն արեց, որ մինչև 1915 թվականը Թուրքիայում գոյություն ունեցող քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը այսօր էլ գործում է։
Դեսպանի այս սուտը հսկա աղմուկ բարձրացրեց ամերիկահայ համայնքում։ Կրոնական առաջնորդները զայրացած նամակներ ուղղեցին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ սուր քննադատելով Ռիկիարդոնեի կեղծ հայտարարությունը։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը պահանջեց, որ նա հերքի, ուղղի իր կեղծ հայտարարությունը և ներուղություն խնդրի դրա համար։ Անցյալ շաբաթվա իմ հոդվածում ես կոչ արեցի սենատորներին մերժել նրա թեկնածությունը։
Վախենալով, որ իր հաստատումը լուրջորեն վտանգված է, դեսպան Ռիկիարդոնեն անցյալ շաբաթ հանդես եկավ մի նոր հայտարարությամբ՝ մասնակիորեն հակասելով իր նախորդ սխալ հայտարարությանը։
Ահա այն հարցը, որը սենատոր Մենենդեզը տվել էր. «Ձեր կարծիքով, ավելի քան 2000 քրիստոնեական եկեղեցիներից, որոնք գործել են մինչև 1915 թվականը այսօրվա Թուրքիայի տարածքում, մոտավորապես քա՞նիսն են դեռ այսօր գործում որպես եկեղեցիներ»։
Դեսպան Ռիկիարդոնեի առաջին պատասխանը. «Մինչև 1915 թվականը գործող քրիստոնեական եկեղեցիներից մեծ մասը դեռ գործում է որպես եկեղեցի։ Մեծ կարևորություն ունեցող եկեղեցիներից մի քանիսը վերածվել են թանգարանների։ Մյուսները կամ չեն կարող վերանորոգվել կամ վերածվել են մզկիթների, քանի որ չէին օգտագործվում»։
Դեսպան Ռիկիարդոնեի նոր պատասխանը. «Ձեր թույլտվությամբ, ես կցանկանայի հստակեցնել իմ կողմից ասվածը և ուղղել այն։ Մինչև 1915 թվականը գործող քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը այլևս չի գործում որպես եկեղեցի։ Թուրքիայում քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները հայտնում են, որ 1915 թվականին և մինչ այդ գործող 200-250 եկեղեցիներում քրիստոնյաները կարող են պատարագ մատուցել առնվազն տարին մեկ անգամ։ Բազմաթիվ եկեղեցիներում չեն կարող պատարագ մատուցել ամեն շաբաթ, ինչը պայմանավորված է հոգևորականների պակասով և տեղի փոքրաքանակ քրիստոնեական բնակչությամբ։ Մեծ կարևորություն ունեցող որոշ եկեղեցիներ գործում են որպես թանգարաններ, իսկ մյուսները կամ վերածվել են մզկիթների կամ օգտագործվում են այլ նպատակով։ Մի քանիսն էլ կամ չեն կարող վերանորոգվել կամ միգուցե ամբողջությամբ ոչնչացվել են»։
Թեև դեսպան Ռիկիարդոնեի նոր պատասխանը որոշ չափով ավելի ճշգրիտ էր, այնուամենայնիվ այդ դեռ չի արտահայտում ամբողջ ճշմարտությունը։ Ահա թե ինչու.
-- Նրա կողմից նշված Թուրքիայում գործող «200-250 եկեղեցիների» թիվը ուռճացված է։
-- Նրա հայտարարությունը, որ «բազմաթիվ եկեղեցիներում չեն կարող պատարագ մատուցել ամեն շաբաթ, ինչը պայմանավորված է հոգևորականների պակասով և տեղի փոքրաքանակ քրիստոնեական բնակչությամբ» մոլորեցուցիչ է։ Իրական պատճառը, որ բազմաթիվ եկեղեցիներում չեն կարող պատարագ մատուցել, այն է, որ դրանք վերածվել են մզկիթների, թանգարանների, ախոռների կամ պահեստների, եթե պարզապես չեն ոչնչացվել։
Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելի քան 4,000 քրիստոնեական եկեղեցիներ են գործել Թուրքիայում մինչև 1915 թվականը։
-- բոլոր հարանվանությունների ավելի քան 2,000 հայկական եկեղեցիներ (մոտ 2,000 հայ առաքելական եկեղեցի, 200 հայ կաթողիկե եկեղեցի և 150 հայ ավետարանական եկեղեցի),
-- ավելի քան 2000 հունական ուղղափառ եկեղեցի,
-- ավելի քան 100 ասորական եկեղեցի և
-- մի քանի բուլղարական, ռուսական, վրացական և ղպտի եկեղեցի։
Այս 4,000 եկեղեցիներից միայն 178 եկեղեցիները (5 տոկոսից քիչ) դեռ գործում են այսօր Թուրքիայում, որոնք հիմնականում գտնվում են Ստամբուլում։
-- 52 հայկական եկեղեցի, որից՝ Հայոց Պատրարքությանը պատկանող 40 եկեղեցի (34-ը՝ Ստամբուլում, 6–ը՝ այլ շրջաններում), Ստամբուլում 2 հայ ավետարանական եկեղեցի և 10 հայ կաթողիկե եկեղեցի,
-- 87 հունական ուղղափառ եկեղեցի (74–ը՝ Ստամբուլում, 13–ը՝ այլ շրջաններում),
-- 20 հռոմեական կաթողիկե եկեղեցի (12–ը՝ Ստամբուլում, 8–ը՝ այլ շրջաններում),
-- 14 ասորական եկեղեցի,
-- այլ հարանվանությունների 5 եկեղեցի։
Դատապարտելի է Օսմանյան իշխանությունների և Թուրքիայի Հանրապետության կողմից հազարավոր քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումը մեղմացնելու դեսպան Ռիկիարդոնեի ամոթալի փորձը։ Հաշվի առնելով այս և բազմաթիվ այլ հարցերի կապակցությամբ նրա կեղծ և խուսափողական պատասխանները, նրան չպետք է թույլատրել Միացյալ Նահանգները ներկայացնել Թուրքիայում։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան