Հայաստանն ու Ադրբեջանը մայիսի 16-17-ին հանդիպում կանցկացնեն սահմանների սահմանազատման հարցով
Սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով՝ Ադրբեջանի և Հայաստանի հանձնաժողովների նիստը նախատեսված է հաջորդ շաբաթ Մոսկվայում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ խոսել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու հարցի շուրջ։ Իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, կարծես թե, պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում հանդիպելու ենք հաղորդակցությունների հարցով։ Պայմանավորվածություն կա նաև, որ սահմանազատման և սահմանային անվտանգության վերաբերյալ երկկողմ հանդիպում կկազմակերպվի նույն օրերին Մոսկվայում»,-Միրզոյանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Աղբյուրը՝ yerkir.am