Աշխարհ

13.05.2022 12:53


Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ սահմանազատման գործընթացի մեկնարկը. Ադրբեջանի ԱԳ նախարար

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ սահմանազատման գործընթացի մեկնարկը. Ադրբեջանի ԱԳ նախարար

Մայիսի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Դուշանբեում Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստում։

Ինչպես գրում է minval.az-ը, նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը։

Ըստ Բայրամովի՝ այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ՝ ներառյալ երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահների և ձևաչափի որոշումը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը