Հայաստանի ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ ցույցի մասնակիցների դեմ անհավասար ուժի կիրառումից․ Freedom House
Մեզ մտահոգում է Հայաստանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների եւ հասարակ քաղաքացիների դեմ կիրառվող բռնությունը: Այս մասին ասվում է Freedom House հասարակական կազմակերպության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնել իրենց հիմնարար իրավունքի դրսեւորումը, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհավասար ուժի կիրառումից: Հայաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական եւ իրավապաշտպան ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների անխափան գործունեությունը, որն անհրաժեշտ է քաղաքացիների իրավունքների ապահովման համար՝ ժողովրդավարական սկզբունքների համաձայն»,-ասվում է :