Լրահոս

24.08.2011 16:10


Ժիրայր Սեֆիլյան. «Հրապարակային զրույցի առաջարկս մերժվեց»

Ժիրայր Սեֆիլյան. «Հրապարակային զրույցի առաջարկս մերժվեց»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին հանդիպման վայր էր առաջարկել։ Նրանք, սակայն, հայտարարել են, որ Սեֆիլյանի առաջարկած ֆորմատը նման է շոուի:

Ի պատասխան՝ քիչ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Ժիրայր Սեֆիլյանը գրել է.

«ՀԱԿ երիտասարդ Վահագն Գևորգյանի ս/թ օգոստոսի 23-ի հայտարարության կապակցությամբ կուզեի նշել հետևյալը՝ սկսված հրապարակային բանավեճը պետք է հրապարակային էլ ավարտվեր, եթե անգամ որոշ շրջանակներ այն գնահատեին որպես շոու։ Փաստորեն, հրապարակային զրույցի առաջարկս մերժվեց։ Հետևությունները թողնում ենք հանրությանը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը