Լրահոս

16.05.2022 00:57


Որևէ քաղաքական ճնշում չի կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից․ Ա.Չալաբյանի կոչը կալանավայրից

Որևէ քաղաքական ճնշում չի կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից․ Ա.Չալաբյանի կոչը կալանավայրից

Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կոչով հանդես է եկել կալանավայրից։

«Սիրելի´ բարեկամներ

Շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին:

Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից:

Այս օրերի ընթացքում իմ կողքին են գտնվել մարդիկ` ընտանիքիս անդամները, փաստաբաններս, իմ համախոհները ու ընկերները, որոնք ըստ ամենայնի աջակցել են ինձ և դրանով օգնել` տանել ինձ բաժին հասած փորձությունը:

Շնորհակալ եմ ձեզ բոլորին, ջերմորեն ողջունում եմ և համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք այս փորձությունը, այլ նաև` կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը