Լրահոս

24.08.2011 17:13


ՀՀԿ–ական և «Ժառանգության» պատգամավորները համամիտ են՝ քաղբանտարկյալ տերմինը չարաշահվում է

ՀՀԿ–ական և «Ժառանգության» պատգամավորները համամիտ են՝ քաղբանտարկյալ տերմինը չարաշահվում է

Այսօր հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը դժվարացել է ասել, թե վերջերս Կարապի լճի մոտից կալանավորված ՀԱԿ ակտիվիստներին որքանով կարելի է քաղբանտարկյալ համարել։

–Ես չունեմ այնպիսի տրամաբանական եզրահանգումներ անելու հնարավորություն, որ, այ, օրինակ, իշխանությունը միտումնավոր ոստիկանության միջոցով գնացել է Կարապի լճի մոտ, որպեսզի սադրանքին տրվելով կամ ինքը սադրելով ուղղակի քաղաքական հաշվեհարդարի խնդիր լուծի։ Ես կարող եմ ասել, որ մարտի մեկից քաղաքական ակտիվիստներին զանգվածաբար ձերբակալում էին, որպեսզի շարժումը մարի։ Ես կարող եմ գնահատական տալ, որ դրանք քաղաքական շարժառիթներով կատարված ձերբակալություններ էին։ Այս պարագայում ես չունեմ մի փաստ, որ այդ 7 երիտասարդներին ձերբակալել են նրա համար, որ քաղաքական շարժումը մարի, կամ քաղաքական գործունեությունը դադարի։

Ս. Սաֆարյանը համաձայն է, որ «քաղբանտարկյալ» եզրույթը մեր իրականության մեջ հատկապես վերջին շրջանում ուղղակի չարաշահվում է։

–Եվ շատ ցավալի է, որ քաղբանտարկյալը կարող է ազատ արձակվել գործարքով։ Ոչ մի քաղբանտրակյալ իրեն և իր արժանապատվությանը թույլ չէր տա նման լուծումներ ընդունել,–ավելացրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նույնպես համաձայնվել է, որ մեր երկրում «քաղբանտարկյալ» հասկացությունը չարաշահվում ու արժեզրկվում է, սակայն ընդգծել է, որ մարտի մեկից հետո երբեք էլ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ տեղի չեն ունեցել, և մեզ մոտ «քաղբանտարկյալ» հասկացություն երբեք էլ գոյություն չի ունեցել։

–Չի՛ կարելի հանցագործին, անկախ նրանից՝ նրա մեղքն ապացուցված է, թե ոչ, կասկածանքի առումով ձերբակալված մարդուն հենց տեղում պիտակավորել քաղբանտարկյալ,–նշել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը