Ոտքով հարվածներ գլխին ու փորին․ ոստիկանները խոշտանգում են տարեց ազատամարտիկ Գեորգի Արիստակեսյանին (տեսանյութ)
«Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցները տեսանկարահանել են՝ ինչպես են ոստիկանները բերման ենթարկելիս խոշտանգում խաղաղ ավտոերթի մասնակից ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Մոտ 70 տարեկան տարեց մարդուն, ով ազատամարտիկ է ու պահեստազորի ավագ լեյտենանտ, ոստիկանները բառացիորեն քարշ են տալիս դուրս ու սկսում վայրենի հարվածներ տեղալ։
Ոստիկաններից մեկը ծնկով հարվածում է ազատամարտիկի փորին, մյուսը բռունցքով հարվածում գլխին։ Տեսանյութից ակնհայտ է, որ իր մեքենայից մինչև ոստիկանական մեքենա խաղաղ ցուցարարն անընդհատ ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկվում։
Ավելի վաղ հրապարակել էինք մեկ այլ տեսանյութ, որտեղ լսվում էր՝ ինչպես է ոստիկանը տարեց ազատամարտիկին անվանում «յ*բաննի բիձա» ու հարվածներ տեղում։
Նշենք, որ Հրազդան մարզադաշտի մոտ ոստիկանների խումբը պարզապես գրոհեց ավտոերթի մասնակիցների վրա, կանգնեցրեց ավտոմեքենաներն ու սկսեց բռնի ուժ կիրառելով մեքենաներից հանել ու տանել խաղաղ ցուցարարներին՝ հաշվի չառնելով անգամ տարիքը։ Այսօր առավոտից խաղաղ անհանզանդության ավտոերթեր են անցկացվել մայրաքաղաքի 5 տարբեր հասցեներից։