Երևանում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել 286 քաղաքացու։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում, քաղաքացիները ցանցային պայքարի միջոցով փակում են փողոցներ՝ Երևանի կենտրոնում և վարչական տարբեր տարածքներում։
Ոստիկանության ծառայողները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել քաղաքացիներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոնին, Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգորին, հասարակական և քաղաքական գործիչներ Արմեն Աշոտյանին, Նաիրա Զոհրաբյանին, Սոս Հակոբյանին, Խաչիկ Գալստյանին և այլոց։
Ոստիկանության որոշ բաժիններում անգամ արդեն տեղ չկա՝ բերման ենթարկվածներին ընդունելու համար ու նրանց ավտոբուսով բաժնից բաժին են տեղափոխում։ Ավելին, ոստիկանական բիրտ գործողությունների հետևանքով կոտրվել է նաեւ քաղաքացիներից մեկի ձեռքը։
Այս պահին ակցիայի 286 մասնակից բերման է ենթարկվել