Դա ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին. Զախարովան՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին
Ֆինլանդիայի և Շվեդիայի, Վաշինգտոնի ճնշման ներքո, ռազմական բլոկներին չմիանալու դիրքորոշումից հրաժարումն ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին։ Այս մասին երեքշաբթի Սոլովյով LIVE հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այն, ինչ այժմ անում են Ֆինլանդիան և Շվեդիան Վաշինգտոնի ճնշման ներքո, և իրականում ոչ թե նրանց ժողովուրդները, այլ նրանց քաղաքական ուժերը, ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին»,-ասել է դիվանագետը։
«Այսօր Վաշինգտոնը, որը ճնշումների միջոցով ստիպում է երկար տասնամյակներ չեզոք քաղաքականություն վարող (չմիանալ ռազմական բլոկներին) այս երկրներին փոխել իրենց ռազմավարական ուղղությունը, մեր ձեռքերին ազատություն է տվել»,-հավելել է Զախարովան։

Աղբյուրը՝ tert.am