Աշխարհ

17.05.2022 16:58


Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը «իդեալական փոթորկի» իրավիճակում է

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը «իդեալական փոթորկի» իրավիճակում է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը, բնութագրել է որպես «իդեալական փոթորիկ և ճշմարտության պահ» և վստահություն հայտնել, որ պետության ղեկավարի քաղաքականությունն այս պայմաններում վայելում է բնակչության աջակցությունը:

«Իրականում մենք հիմա ապրում ենք իդեալական փոթորկի և ճշմարտության պահի պայմաններում՝ հենց այդ փոթորկի և հենց այդ պահի, որը պետք է ապահովի և պաշտպանի մեր շահերը, դարձնի ձեր կյանքն ավելի լավը, հարմարավետ, ավելի կայուն և ապահով»,-ասել է Պեսկովը:

«Մենք վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, և վստահ ենք, որ կհաղթենք և կհասնենք մեր բոլոր նպատակներին: Մեր նախագահը գիտի, թե ուր է տանում մեր երկիրը։ Բոլորս տեսնում ենք, թե ինչ քաղաքական կոնսենսուս և աջակցություն ունի մեր նախագահը. աջակցում է ողջ երկիրը»,-ասել է Պեսկովը։

Նա վստահություն է հայտնել, որ Պուտինին «աջակցում են երիտասարդները, աջակցում են մեր երկրի բոլոր սերունդները»։

Պեսկովը նաև կանխատեսել է, որ ներկայիս ճգնաժամը կավարտվի մի աշխարհում, որտեղ կլսվի Ռուսաստանի ձայնը, որտեղ հարմարավետ կլինի գոյություն ունենալ։

«Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, և այս խաղաղությունը կլինի այնպիսին, որտեղ մեր ձայնը լսելի կլինի, որտեղ մենք կլինենք հարմարավետ, ապահով, և որտեղ մենք վստահորեն կկանգնենք մեր ոտքերի վրա»,-ասել է նա։

Սղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը