ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել՝ ինչպես են «Ազովստալ»-ից վերջին ուկրաինացի զինվորները հանձնվում ռուսներին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ երեկոյան հրապարակել է ուկրաինացի զինվորականների վերջին խմբի՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ռուսական բանակին հանձնվելու տեսագրությունը։ Տեսանյութում ուկրաինացի զինծառայողները լքում են գործարանի տարածքը, նրանց խուզարկում են։ Հանձնվողներին հարցնում են՝ նրանց մեջ սպաներ կա՞ն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ հայտնել էր, որ «Ազովստալ»-ում ուկրաինական 531 զինծառայողից բաղկացած վերջին խումբը հանձնվել է մայիսի 20-ին, գրում է interfax.ru-ն։
Մայիսի 16-ից ի վեր ուկրաինական «Ազով» գնդի և Ուկրաինայի զինված ուժերի 2439 ներկայացուցիչ հանձնվել է՝ դուրս գալով Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից, ուրբաթ հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է,ր որ «Ազովստալ» գործարանը և ստորգետնյա օբյեկտներն ամբողջությամբ անցել են ռուսական բանակի վերահսկողության տակ։
«Գործողությունն ավարտելու և ուկրաինացի զինյալներից գործարանի և Մարիուպոլ քաղաքի ամբողջական ազատագրման մասին ՌԴ պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,-ասել է Կոնաշենկովը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարին հատուկ զրահամեքենայով դուրս են բերել «Ազովստալ» գործարանի տարածքից։
Մայիսի 16-ին ռուս զինվորականները հայտնել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորված ուկրաինացի զինվորականներին «Ազովստալ» գործարանից դուրս բերելու վերաբերյալ, բացվել է մարդասիրական միջանցք։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: