Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրությանը և ելնելով հասուն հանրային բանավեճի շահերից՝ հնարավորինս կանտեսենք այդ հաղորդագրության մեջ նոր սերնդի որոշ առաջնորդներին բնորոշ դեմագոգիան ու խորհրդային որոշ առաջնորդներին բնորոշ դատարկ որակումները: Միևնույն ժամանակ փաստենք, որ արհեստավարժության կոչերով հանդես եկողները կամ ընդամենը փորձում են հասարակությանը մոլորեցնել պարզամիտ հնարքներով, կամ իսկապես տեղյակ չեն, որ «մաթեմատիկա» հասկացությունը բաղկացած է երկրաչափությունից, մաթեմատիկական անալիզից, ինչպես նաև հանրահաշվից:
ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է ուղարկվել իրավախախտում հայտնաբերելու վերաբերյալ որոշում, որտեղ շատ հստակ ներկայացվել են նախարարության կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ մանրամասները, դեպքի հանգամանքները և իրավական հիմնավորումները: Այդ որոշումից որպես սեղմագիր հանրությանն է ներկայացվել իրավախախտման համառոտ նկարագիրը: Հանրությանն ավելորդ չծանրաբեռնելով այն հանգամանքով, թե մրցույթը հանրահաշվի, երկրաչափության, թե ընդհանուր մաթեմատիկայի դասագրքի վերաբերյալ է՝ մամլո հաղորդագրության մեջ նշվել է «մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքի» մասին: Հատուկ չի մասնավորեցվել, որ շահերի բախում ունեցող մրցութային հանձնաժողովի անդամը եղել է հաղթած գրքի խմբագիրը, այլ նշվել է «հանձնաժողովի անդամի գիրքը»: Համառոտ հաղորդագրությունը նպատակ է ունեցել հանրությանը բացառապես տեղեկացնել սխալ անցկացված մրցույթի, շահերի բախման և նախարարության ոչ իրավաչափ գործողությունների մասին:
Մարդու իրավունքի խախտման բուն դեպքի մասին մտահոգվելու և սեփական համակարգային լուրջ խնդիրները լուծելու կարողություն դրսևորելու փոխարեն, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փորձում է էժան որակումներով և խիստ պաշտպանական նախահարձակմամբ վնասել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, ինչպես արդեն իսկ վնասել է այդ ինստիտուտին դիմած քաղաքացու իրավունքի իրացմանը:
Որպես հետգրություն.
Քննարկվող իրավախախտման դեպքով մեջբերենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2011 թվականի օգոստոսի 17-ի թիվ 01/07-1/9078-11 գրությունից. «...մրցույթի կազմակերպման և անցկացման իրավական հիմքերը ներկայումս հստակ կանոնակարգված չեն, և մինչև հաջորդ մրցույթ անցկացնելը կմշակվի համապատասխան ընթացակարգ, որով կնախատեսվեն հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները:» Սեփական սխալները պետք է կարողանալ ընդունել ոչ միայն պաշտոնական գրություններում, այլև հրապարակայնորեն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՄԻՊ-ԿԳՆ հեռակա բանավեճը շարունակվում է