Լրահոս

26.08.2011 21:24


Նոր Նորքում բացվել է հարկ վճարողների սպասարկման նոր կենտրոն

Պետական եկամուտների կոմիտեի 2011-ի օրակարգի թիվ 1 հարցը շարունակում է մնալ հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը: Կոմիտեն հետամուտ է, որպեսզի բոլոր հարկային տեսչությունները համապատասխանեցվեն մեկ ընդհանուր չափանիշի` և' սպասարկման մակարդակի բարձրացման, և' շենքային պայմանների բարելավման առումով:

Երևանում առաջին խոշոր սպասարկման կենտրոնը բացվել է Կենտրոնի և Մյասնիկյանի հարկային տեսչություններում, որին հաջորդել են Արաբկիրի և Խոշոր հարկ վճարողների տեսչությունների, այնուհետև Էրեբունու հարկային տեսչության հարկատուների սպասարկման կենտրոնները, իսկ մարզերում գործում է Վանաձորի տարածաշրջանային սպասարկման առաջին կենտրոնը: Հարկային տեսչություններում գործող բոլոր սպասարկման կենտրոններն ապահովված են առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով` վերազինված նորագույն սարքավորումներով և վերանորոգված աշխատասենյակներով:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հարկային տեսչությունների առջև խնդիր է դրել` նմանատիպ սպասարկման կենտրոնների  հիմնական նպատակադրումը շատ հստակ պետք է լինի. հասնել նրան, որ անկախ տարածաշրջանային պատկանելությունից, հնարավոր լինի ՊԵԿ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում` գրասենյակում իրականացնել ընթացակարգեր` ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ծառայությունների հետ կապված: Այսինքն, օրինակ` Կապանի հարկային տեսչությունում գրանցված հարկատուն հնարավորություն ունենա, անհրաժեշտության դեպքում, ասենք` Նոր Նորքի հարկային տեսչության սպասարկման կենտրոն մտնել և  անհրաժեշտ հաշվետվություններն այնտեղ հանձնել կամ Բագրատաշենի մաքսակետի հետ գործով առնչվող անձը կարողանա նույն հարկային գրասենյակից իրականացնել անհրաժեշտ գործառույթներն` առանց Բագրատաշեն այցելելու: Արդյունքում` մեկ միասնական տեղեկատվական համակարգը հնարավոր կդարձնի Պետական եկամուտների կոմիտեի հետ կապված բոլոր գործառույթներն իրականացնել ցանկացած տարածքային հարկային գրասենյակից` նպաստելով համակարգի հետ շփումների արդյունավետության ու հարմարավետության բարձրացմանը:

Երևանում` հարկ վճարողների սպասարկման հերթական` չորրորդ ժամանակակից կենտրոնն է բացվել Նոր Նորքի հարկային տեսչությունում, որի աշխատանքներին ծանոթանալու նպատակով նորաբաց կենտրոն էր այցելել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մարտից և ընդամենը մի քանի ամիս անց, այն արդեն սպասարկում է տեսչության հարկատուներին` միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման սրահով և հարմարավետ աշխատասենյակներով` համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով և անհրաժեշտ  այլ պարագաներով: 2-րդ հարկից առաջին հարկ է տեղափոխվել նաև տեսչության Տեղեկատվության և վերլուծությունների բաժինը, դրանով իսկ ավելի հեշտացնելով հարկ վճարողների աշխատանքն ու ելումուտը:

Ընդգծելով, որ  հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը Կոմիտեի գերակա ուղղություններից է, ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեռևս անցած տարվանից սկսած այս ուղղությմաբ զգալի աշխատանքներ են կատարվել, և այսօր էլ` ընթացքի մեջ են: Նրա խոսքով,  սպասարկման այս սրահն առանձնանում է  նրանով, որ  Նոր Նորք վարչական տարածքն աչքի է ընկնում հարկ վճարողների մեծաքանակությամբ, և դրանց գերակշիռ մասն անհատ ձեռնարկատերեր են, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ: □Այս համայնքում շուրջ 8000 հաշվառված  հարկ վճարողներ կան, որոնց կեսը գործող են, և սպասարկման սրահի գործարկումն  այս տարածքում համարում ենք շատ կարևոր: Ընդ որում` սա դրսևորովում է ոչ միայն գեղեցիկ տարածք տրամադրելով, այլև գործառույթների փոփոխությամբ:  Այն է, որ հարկ վճարողների սպասարկմամբ զբաղվող մեր աշխատակիցները` ստուգողների, գանձողների և մեր մյուս աշխատողներից առանձին սրահում են աշխատում, և եթե հարկ վճարողը գա իրեն հուզող հարցերով, ինքն այստեղ կգտնի իր բոլոր հարցերի պատասխանները` կապված կոնկրետ հարկային  տեսչության հետ, քանի որ գործում է նաև հատուկ տերմինալ□,- նշել է Արմեն Ալավերդյանը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ հարկատուների համար արդեն մեկ ամիս է, ինչ գործում է ՊԵԿ-ի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն, որը ևս հարկատուներին հնարավորություն է ընձեռում ստանալ կառույցի հետ կապված իրենց մտահոգությունների պատասխանները:

Բարեփոխումների արդյունքում, հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է □մեկ պատուհանի□ սկզբունքով. Նոր Նորքի տեսչություն այցելելիս նրանք այլևս ստիպված չեն լինի իրենց հուզող հարցերը պարզաբանելու կամ  խնդիրներին լուծում տալու համար ավելորդ ժամանակ և միջոցներ վատնել` սենյակից սենյակ, հարկից հարկ անցնելով: Արդյունքում` էապես նվազեցվում է հարկային տեսուչ-հարկ վճարող շփումը: Այստեղ հարկատուները կարող են կողմնորոշվել նաև ցանկացած հարցի վերաբերյալ. նորաբաց կենտրոնում ևս այցելուներին հասանելի տեղում տեղադրված է տեղեկատվական տերմինալ, հայտարարությունների ցուցատախտակ, գովազդային հոլովակների մոնիտոր, ինչն իրենց հերթին նույնպես կնպաստեն հարկ վճարողների իրազեկման մակարդակի բարձրացմանը: Սպասարկման կենտրոնի միջոցով է իրականացվում հարկատուների հետ տարվող աշխատանքի մոտ 90 տոկոսը, այդպիսով` շփումը տեսչության մյուս ստորաբաժանումների հետ նվազեցվում է` հասցվում նվազագույնի: Նոր Նորքի հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծությունների բաժնի պետ Արման Կարապետյանն ընդգծել է, որ  ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքում էապես բարձրացել է աշխատանքի արդյունավետությունը. □Սպասարկման միջավայրի նման բարելավումը, մեր կարծիքով, դրական ազդեցություն  կունենա  թե' հարկային ծառայողների, թե' հարկ վճարողների բարոյահոգեբանական ընկալման վրա: Եվ որպես վերջնական արդյունք, այն իր հերթին դրական ազդեցություն կունենա պետական բյուջեի եկամուտների հավաքագրման գործում□:

Այսպիսով, Նոր Նորքի հարկային տեսչությունում գործող նորաբաց սպասարկման կենտրոնում ևս ստեղծված են բոլոր պայմանները հարկ վճարողներին արագ և որակյալ սպասարկելու համար` մատուցելով նրանց բարձրակարգ և ժամանակակից չափանիշներին համապատասխան ծառայություն: Հիմնովին վերանորոգվել է նաև տեսչության  երկրորդ հարկն ամբողջությամբ, բարեկարգվել են նաև տեսչության շենքի հարակից տարածքները, կատարվել են կանաչապատման լայնածավալ աշխատանքներ, ինչն անտարբեր չի թողնի յուրաքանչյուր այցելուի: Այստեղ իրականացված բարեփոխումների առաջին գնահատականը տալիս են հենց  իրենք` Նոր Նորքի հարկային տեսչության հարկ վճարողները: Նունե Ղահրամանյանի խոսքերով, եթե մինչ այս` բարի նախանձով էր հետևում Կենտրոնի և Մյասնիկյանի կամ մյուս հարկային տեսչությունների վերանոորգված սպասարկման կենտրոնների գործունեությանն, ապա այսօր իրենց տեսչության հարկ վճարողները նույնպես հպարտանալու առիթ ունեն. □Նորաբաց, ժամանակակից չափանիշներով գործող սպասարկման այս սրահը զգալի դյուրացրել է մեր աշխատանքը: Հարկային ծառայող-հարկատու փոխհարաբերություններում ջերմ գործնական մթնոլորտ է ձևավորվել□: Իսկ մեկ այլ հարկատու` Սամվել Սարգսյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատում վերջին 3 տարիների ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը: Ըստ նրա, բարելավել է վարչարարությունը, կրճատվել փաստաթղթաշրջանառությունը, իսկ  էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնելու արդյունքում բավականին ժամանակ են խնայում և ազատվում ևս մեկ անգամ տեսչություն այցելելու հոգսից: □Բացի այդ, սրահում տեղադրված տերմինալներից նույնպես կարողանում ենք հաշվետվություն ներկայացնել այլ տարածքային հարկային տեսչություններ, օրինակ, ես կարող եմ հենց այստեղից հարկային գործառույթներ իրականացնել Գյումրիի տարածքային հարկային տեսչություն` առանց այնտեղ այցելելու: ՊԵԿ-ի կողմից այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումները ևս զգալի են. ակհնայտ է հատկապես շենքայն պայմանների բարելավման գործընթացը: Մեր աշխատանքն այստեղ դարձել է  ավելի բարեկեցիկ, արժանավայել, համապատասխան 21-րդ դարին□:

Հարկ վճարողների սպասարկման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրելու. ընթացքի մեջ են նաև Շենգավիթի, Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություններում նմանատիպ սպասարկման կենտրոններ բացելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Կոմիտեի ղեկավարությունը հետևողական է  հարկ վճարողների սպասարկման ամբողջ համակարգը բարձր և մեկ ընդհանուր մակարդակի հասցնելու հարցում: Մեկ միասնական տեղեկատվական համակարգը որպես հարկային գրասենյակների հիմնական գործառույթ` էլ ավելի կնպաստի հարկ վճարողների սպասարկման որակի կատարելագործմանը, դրանով իսկ ՊԵԿ-հարկատու փոխհարաբերությունները տեղափոխելով որակապես նոր հարթություն:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը