Լրահոս

26.08.2011 20:41


ԿԳՆ. «ՄԻՊ գրասենյակում իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել»

Անհանգստությամբ ծանոթացանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկրորդ հայտարարությանը և դարձյալ ցավով արձանգրեցինք, որ արդարացան մեր վատագույն սպասումները. ՄԻՊ գրասենյակում իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել: Երբ ասում ենք ՄԻՊ գրասենյակ, նկատի չունենք ո’չ մաթեմատիկա, ո’չ երկրաչափություն և ո’չ էլ հանրահաշիվ առարկաները, որոնք դպրոցում դասավանդվում են հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան, տարբեր հեղինակների կողմից հեղինակած տարբեր դասագրքերով, տարբեր մրցույթների արդյունքներում: Տեսականորեն նկատի ունենք կայացած, բանիմաց և արհեստավարժ մարմին, որի աշխատանքներից է նաև կախված ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սեփական երկրում պաշտպանված լինելու զգացումը: Զերծ մնալով ընդդիմախոսների կողմից առաջարկվող ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ոչ հարիր բանավեճի մակարդակից, կրկին հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր առաջին հայտարարության մեջ արծարծված մտահոգություններին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զերծ կմնա նաև ՄԻՊ ինսիտուտը վարկաբեկելու որևէ դրսևորումից, որովհետև այն իր կայացման ու զարգացման համար աջակցության և փայփայման կարիք ունի: Կրկին հավաստում ենք մեր պատրաստակամությունը մասնագիտական ծառայություններ տրամադրելու վերաբերյալ: Օգտվելով առիթից` տեղեկացնում ենք, որ այսօր Տավուշի մարզում տեղի է ունեցել օգոստոսյան հերթական խորհրդակցությունը հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=4710&lang=arm

Այս խորագրի վերջին նյութերը