Ի սկզբանե 2009 թվականին մի խումբ հայրենասեր երիտասարդներ, նպատակ ունենալով հասնել Ազգային մտածողությամբ, պահանջատեր, բարոյապես և ֆիզիկապես առողջ սերնդի ձևավորմանը և ազգային արժանապատվությանը, պետության հեղինակությանը հարվածող երևույթների իսպառ վերացմանը, կարևորելով ազգային դաշտում Հայ երիտասարդության ակտիվ գործունեության անհրաժեշտությունը, հիմնադրեցին Հայրենասեր Երիտասարդների Միություն նախաձեռնությունը, որն ապա դարձավ Հայազն Երիտասարդների Միաբանություն: Միաբանությունն անցել է խոչընդոտներով լի շուրջ երեքամյա մի ճանապարհ, այդ ճանապարհին արձանագրել շատ հաջողություններ և որոշ թերացումներ: Այժմ գիտակցում ենք, որ բազում արգելքներ հաղթահարելու հարցում այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է ամբողջ Հայ ազգի համախմբումը: Ուստի ազգային ուժերին ու անհատներին միավորելու ցանկությունն ու պահանջը, Հայազն սերունդ ունենալու հրամայականը դրդում են Միաբանությանը ընդլայնել շրջանակները, ստեղծել միանգամայն նոր համակարգ նոր որակներով:
Ձևավորվող Միությունը, ունենալով սփյուռքի հարցով հատուկ ծրագրային կետ, հայտարարում է իր` Հայաստանի Հանրապետությունում սփյուռքահայությանը աջակցելու, հայրենադարձությանը նպաստելու, սփյուռքահայությանը՝ Հայաստանյան ազգային-քաղաքական գործընթացներին ներգրավելուն, ինչպես նաև սփյուռքում Հայապահպանման գործին մասնակից լինելու մասին:
Սփյուռքը համարելով Հայաստանի Հանրապետության ծաղկմանը, Հայ պահանջատիրության արդարացի լուծմանն աջակցող լավագույն միջոց, ինչպես նաև ճիշտ գնահատելով սփյուռք-Հայաստանի Հանրապետություն կապերի ոչ այնքան լավ վիճակը, սփյուռքի վերացման վտանգի առջև կանգնած լինելու հանգամանքը` անհրաժեշտ է ունենալ այնպիսի կենտրոններ, մասնաճյուղեր, որոնք, լինելով վերկուսակցական կազմակերպություններ, խառնված չլինելով տվյալ երկրների ներքաղաքական հարաբերություններին, կախում չունենալով տվյալ պետությունների քաղաքական ուժերից, կկարողանան զբաղվել ազգապահպան գործունեությամբ: Կարևորում ենք նաև կապն ու համագործակցությունը սփյուռքյան կառույցների հետ, որն ըստ մեզ՝ երբեք չպետք է վերածվի մրցակցության:
Հայաստանը, հանդիսանալով ողջ հայ ժողովրդի հայրենիքը, պատասխանատվություն է կրում սփյուռքահայության ճակատագրի համար: Իսկ աշխարհասփյուռ Հայության բացարձակ մեծամասնությունը, որպես Հայ ժողովրդի անբա¬ժանելի մաս, նույնպիսի պատասխանատվություն է qգում Մայր Հայրենիքի բազմակողմանի զարգացման և հզորացման համար: Ուստի պետք է ստեղծվեն բարենպաստ պայմաններ սփյուռքահայության ներուժի համախմբման համար` ի նպաստ Հայոց պետության հզորացման և սփյուռքի արժանապատիվ գոյատևման` հիմնական նպատակ ունենալով ապահովել սփյուռքահայության վերադարձը Հայրենիք:
Ակնկալում ենք սփյուռքահայության արձագանքները: Մեզ հետ կարող եք կապ հաստատել [email protected] էլ. փոստով՝ գրելով Ձեր Անունը, Ազգանունն ու բնակավայրը:
Բաց առաջարկություն սփյուռքահայությանը

Հայազն Երիտասարդների Միաբանություն