Լավրովը մեկնաբանել է Պուտինի հիվանդության մասին տեղեկությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովըհերքել է նախագահ Վլադիմիր Պուտինի վատառողջ լինելու մասին լուրերը։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր հայտնվում է հանրության առաջ։ Նրան կարելի է տեսնել էկրաններին, կարդալ ու լսել նրա ելույթները։ Չեմ կարծում, որ ողջամիտ մարդիկ այս մարդու մեջ կարող են տեսնել որևէ հիվանդության կամ վատառողջության նշաններ: Ես դա թողնում եմ նրանց խղճին, ովքեր նման լուրեր են տարածում՝ չնայած ամենօրյա հնարավորություններին՝ համոզվելու, թե ով և ինչ տեսք ունի»,-պատասխանել է Լավրովը հարցին առ այն, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Պուտինը հիվանդ է:
Մարտի վերջին Լավրովը հերքել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առողջական խնդիրների մասին տեղեկությունը՝ նման հաղորդագրություններն անվանելով «անհեթեթություն» և «բացահայտ սուտ»։
Ավելի վաղ The Sun-ը հայտնել էր, որ Պուտինը մտադիր է հաջորդ տարվա սկզբին հեռանալ պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունը անհեթեթություն է անվանել։
Լավրովը մեկնաբանել է Պուտինի հիվանդության մասին տեղեկությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել է նախագահ Վլադիմիր Պուտինի վատառողջ լինելու մասին լուրերը։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր հայտնվում է հանրության առաջ։ Նրան կարելի է տեսնել էկրաններին, կարդալ ու լսել նրա ելույթները։ Չեմ կարծում, որ ողջամիտ մարդիկ այս մարդու մեջ կարող են տեսնել որևէ հիվանդության կամ վատառողջության նշաններ: Ես դա թողնում եմ նրանց խղճին, ովքեր նման լուրեր են տարածում՝ չնայած ամենօրյա հնարավորություններին՝ համոզվելու, թե ով և ինչ տեսք ունի»,-պատասխանել է Լավրովը հարցին առ այն, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Պուտինը հիվանդ է:
Մարտի վերջին Լավրովը հերքել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առողջական խնդիրների մասին տեղեկությունը՝ նման հաղորդագրություններն անվանելով «անհեթեթություն» և «բացահայտ սուտ»։
Ավելի վաղ The Sun-ը հայտնել էր, որ Պուտինը մտադիր է հաջորդ տարվա սկզբին հեռանալ պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունը անհեթեթություն է անվանել։
Աղբյուրը՝ tert.am