Արմեն Ռուստամյան. «Թուրքիան չի հրաժարվել իր նախապայմաններից»
Ապրիլի 22-ին Էրեբունի պլազայում «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպած համաժողովի ընթացքում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացվի այնպիսի տրամաբանությամբ, որ մեր ազգային անվտանգության ռազմավարությունը չտուժի և չխափանվի, որևէ փուլում կատարած անհեռատես քայլի պատճառով»։
Արմեն Ռուստամյանի կարծիքով, Թուրքիային այսօր հաջողվել է միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ հայ-թուրքական հարաբերուրյունների կարգավորման գործընթացը գոյություն ունի և այն կառուցողական բնույթ է կրում.
-Թուրքիային այսօր հաջողվել է հայտ ներկայացնել հանդես գալու՝ որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար նպատակահարմար կողմ, ինչպես նաև ստանձնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անմիջական դերակատարություն,- ասել է նա։
Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից, ըստ Արմեն Ռուստամյանի, Թուրքիայի մարտավարության խորացումը կանխելն է։ Նա համոզված է, որ այսօր պետք է
1. թույլ չտալ, որ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան ներկայացնի ոչ թե որպես միջազգային պարտավորություն, այլ որպես իր կողմից բարի կամքի դրսևորում,
2. որ կարգավորման գործընթացը որևէ կերպ ընթանա Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանների կիրառման պարտավորությամբ,
3. որ Թուրքիան հայոց ցեղասպանության հարցում փորձի հակադրել Հայաստանի և Սփյուռքի շահերը,
4. և վերջապես՝ որ սահմանի բացումը լինելով Թուրքիայի միջազգային պարտավորությունը, դառնա նրա իրավունքը և վերածվի Հայաստանից զիջումներ կորզելու լծակի։
-Մեր մարտավարությունը պետք է հիմնված լինի վերոնշյալ կարևորագույն հանգամանքների լուրջ ուսումնասիրման վրա։ Պետք է նաև հաշվի առնել, որ Թուրքիայի նպատակը, ոչ այնքան երկկողմ հարաբերությունների կարգավորումն է, որքան գործընթացի՝ որպես միջոց օգտագործելը, Հայաստանից զիջումներ կորզելու և միջազգային հանրության կողմից իր վրա ճնշումները չեզոքացնելու համար,-հավելել է Արմեն Ռուստամյանը։
Նա նաև համոզված է, որ Թուրքիան չի հրաժարվել իր նախապայմաններից, ուղղակի «հասկանալով դրանց խոցելիությունը, մերթ ընդ մերթ փոխում է դրանց վերջնագրային բնույթը՝ դրանք դարձնելով ավելի քողարկված»։
-Սահմանը կբացվի, և Թուրքիայի նախապայմանները կկորցնեն իրենց ազդեցությունը, եթե մենք ազգովի ապացուցենք, որ ընդունակ ենք փակ սահմաններով էլ լուծումներ գտնել մեր ազգային շահերը չզիջելու, սեփական ռեսուրսը գոյացնելու, անվտանգության համակարգը զորացնելու և այլընտրանքային հնարավորություններ հայթայթելու ուղղությամբ,- ասել է Ա.Ռուստամյանը։

Արփի Բեգլարյան