Քաղաքական

02.06.2022 10:01


Եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի, հաջորդը ՀՀ-ն է Թուրքիայի կազմում. Դավիթ Բաբայան

Եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի, հաջորդը ՀՀ-ն է Թուրքիայի կազմում. Դավիթ Բաբայան

Եթե Արցախն Ադրբեջանի կազմում լինի, հաջորդը ՀՀ-ն է Թուրքիայի կազմում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ չպետք է տրվել իլյուզիաների ու տառապել սին երազներով, քանզի ինչքան կա Արցախը, այնքան կա Հայաստանը, չի լինի Արցախը, չի լինելու Հայաստանը:

«Կան մարդիկ, որոնք մտածում են, թե հեսա Արցախը տանք, պրծնենք, լավ ենք ապրելու։ Լավ չե՛ք ապրելու կամ լավ եք ապրելու այլ տեղերում՝ որպես փախստականներ։ Պաշտոնական Ստեփանակերտն ասել է, ու կրկնում եմ. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Սա մեզ համար կարմիր գիծ է, հակառակը նշանակում է արցախահայության ցեղասպանություն»,-ասել է Բաբայանը:

Այս խորագրի վերջին նյութերը