Լրահոս

02.06.2022 10:48


Ո՞վ կփոխարինի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. «Ժողովուրդ»

Ո՞վ կփոխարինի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. «Ժողովուրդ»

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը մոտ երկու ամսից կհեռանա մեր երկրից. արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի առաքելությունն ավարտվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրան փոխարինելու կգա վերջին տարիներին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատած Ալան Պերսելլը։
«Նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրիքնի տեղակալն է կամ, այսպես ասած, փոխդեսպանը։ Հիմա, փաստորեն, Ուկրաինայում «մարտական մկրտություն» ստացած դիվանագետը դիվանագիտական առաքելություն է իրականացնելու Հայաստանում»,-գրում է թերթը:

Թրեյսին Հայաստանում փոխարինեց Ռիչարդ Միլսին, որն ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2015 թվականի փետրվարին:

Այս խորագրի վերջին նյութերը