Քաղաքական

03.06.2022 17:03


Ո՞ւմ են պետք ձեր երգերն ու նկարները, եթե այսօր այստեղ չեք. Աշոտ Երկաթի կոչը մտավորականներին (տեսանյութ)

Ո՞ւմ են պետք ձեր երգերն ու նկարները, եթե այսօր այստեղ չեք. Աշոտ Երկաթի կոչը մտավորականներին  (տեսանյութ)

Խլուրդները, խավարասերները, ովքեր գետնի տակ թափառում են, այսօր խաբում են մեր ժողովրդին, թե մենք տիեզերք ենք թռել, իսկ ո՞վ է այդ տիեզերագնացը, ձեր չկայացած առաջնո՞րդը: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Ես կոչ եմ անում բոլորին և ուզում եմ այն ընդունելի լինի այն մարդկանց համար, ովքեր 100-ամյակ շարունակ ծափահարել են իրենց հերոսներին և կոչ եմ անում նրանց, ովքեր այդ հերոսապատումը կերտել են: Հաջորդը՝ իմ ժողովորդի ծոցից դուրս եկած այն բոլոր սպորտսմենները, ովքեր աշխարհի տարբեր հարթակներում կերտել են հաղթանակ և իրենց ուսերին են տարել մեր պետության դրոշը, ես ուզում եմ, որ այսօր, վաղը նրանք լինեն այս հարթակում՝ իրենց դրոշներով հանդերձ: Վաղը, եթե իրենք չեկան, ապա ում դրոշն են բարձրացնելու իրենս ուսերին, Ադրբեջա՞նի, Թուրքիա՞յի, թե՞ Թուրանի:

Որպես աշխարհի առաջին քրիստոնեական ազգ, որպես ջահակիր այսօր Քրիստոսի արձանն ենք տեղակայում ՀՀ-ում, ես հարց եմ ուզում տալ՝ դուք, հարգելի քանդակագործներ, քարագործներ, վաղը ո՞ւմ արձանն եք կառուցելու, Էրդողանի, թե՞ Ալիևի արձանը. ինչո՞ւ այստեղ չեք, ինչո՞ւ ձեր ժողովրդի կողքին չեք:

Խոսքս ուղղում եմ իմ ազգի գրականագետներին, լեզվաբաններին, պատմաբաններին, որոնք այսօր տարբեր կրթօջախներում դասավանդում են լեզու, գրականություն, պատմություն, ինչ պատմության մասին է խոսքը, երբ վաղը ձեզ պարտադրելու են թուրքերեն»:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը