Մոսկվայում հայազգի գործարարի սպանության մեջ մեղադրվողն անձնական թշնամանք է ունեցել գործարարի նկատմամբ․ մեղադրյալը ՀՀ քաղաքացի է, 24 տարեկան․ մանրամասներ
Մոսկվայի կենտրոնում հայազգի գործարար Հովհաննես Կամարյանի սպանության մեջ մեղադրվող անձը խոստովանել է իր մեղքը, նրան նաև ճանաչել են վկաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովայի խոսքերը:
«Քննչական գործողությունների իրականացման ընթացքում վկաները ճանաչել են մեղադրյալին որպես այն անձի, որը կատարել է հանցագործությունը: Եղած ապացույցների ծանրության տակ երիտասարդը հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը և դեպքի վայրում մանրամասնորեն ցույց է տվել՝ ինչպես է իրականացրել հանցագործությունը»,-ասել է Իվանովան:
Մոսկվայի դատախազությունն էլ հայտնում է, որ շրջանային դատարանը դատախազության հետ միասին կքննի նրա նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու հարցը:
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ իրավապահ մարմիններում իր աղբյուրի տվյալներով՝ մեղադրյալը Հայաստանի քաղաքացի, 24-ամյա Հայրիկ Երվանդյանն է: Ըստ ռուսական գործակալության՝ նրան սպառնում է մինչև 20 տարվա, կամ՝ ցմահ ազատազրկում, եթե ապացուցվի, որ սպանությունը պատվիրված է:
Մեղադրյալի դատապաշտպանը, սակայն, հայտարարել է, որ Հովհաննես Կամարյանի սպանությունը պատվիրված չէ, մեղադրյալն առաջնորդվել է անձնական թշնամանքով:
Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մոսկվայի կենտրոնում անհայտ անձի կողմից սպանվել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանը, որը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը):

Աղբյուրը՝ tert.am