ՌԴ Անվտանգության խորհրդում հայտարարել են, որ ԱՄՆ-ն երբեք շահագրգռված չի եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ
ԱՄՆ-ն երբեք շահագրգռված չի եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, ամերիկացիներին ձեռնտու էր անընդհատ լարվածության օջախ պահպանելը՝ թուլացնելով տարածաշրջանի երկրները։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։
«Այս հակամարտությունը հասունանում է վաղուց՝ դեռ խորհրդային ժամանակներից։ Եվ նա շատ ձեռնտու էր Վաշինգտոնին՝ որպես լարվածություն ստեղծելու պատրվակ։ Արևմուտքը չէր պատրաստվում լուծել այս տարածաշրջանում խնդիրները»,-ասել է Նուրգալիևը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է «ժամանակ առ ժամանակ բորբոքվող հակամարտություններով, որոնք վնասում են հարևան պետությունների կայուն կյանքին»։
Միաժամանակ Նուրգալիևը հավելել է, որ Ռուսաստանից բացի ոչ ոք չի ձեռնարկել այդ խնդրի խաղաղ կարգավորումը։ Նա հիշեցրել է, որ հենց Մոսկվայի միջնորդությամբ են Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել ամբողջությամբ դադարեցնել կրակը և փոխանակել գերիների ու մահացածների մարմինները։ Բացի այդ, շփման գծի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահներ։
«Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման հաջող միջնորդությունից հետո Մոսկվան ուժեղացրել է իր խաղաղապահ ներկայությունը Հարավային Կովկասում։ Ռուսաստանն այսօր ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,-ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am