ԱՄՆ-ն պատրաստակամ է առաջընթացին աջակցել տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. Սպիտակ տունը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման արդյունքներով: Դրանում նշվում է, որ կողմերը, ի թիվս այլնի, քննարկել են Հարավային Կովկասում գործընթացները։
«Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված նշանակալի և պատմական դիվանագիտական ջանքերը։ Սալիվանն աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններին: Նա փոխանցել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը սերտորեն ներգրավվելու և առաջընթացին աջակցելու տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով»,-ասված է հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ tert.am