Քաղաքական

07.06.2022 19:43


Իշխող ուժի սատելիտներն են խոսում ՀԱՊԿ մասին՝ այն դեպքում, երբ հենց իրենք են վարկաբեկել այդ կառույցը․ «Հայաստան» խմբակցության ղեկավար

Իշխող ուժի սատելիտներն են խոսում ՀԱՊԿ մասին՝ այն դեպքում, երբ հենց իրենք են վարկաբեկել այդ կառույցը․ «Հայաստան» խմբակցության ղեկավար

Կարևորելով մեր բազմակողմ հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, և հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմավարական գործընկերության շրջանակներում՝

հունիսի 2-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պաշտոնական գրությամբ դիմել էին ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համառոտ պարզաբանելով՝ ինչու խորհրդարական ընդդիմության երկու ուժերը ներկա չեն գտնվելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Նախ՝ ֆորմատը թույլ չէր տալիս ընդդիմության ներկայացուցիչներին ելույթ ունենալ, իսկ իշխող քաղաքական ուժը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը: Այս պայմաններում, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին զուգահեռ՝ մեր մասնակցությունն այդ նիստին նպատակային չենք համարել:

Միաժամանակ մենք կարևորել ենք երկխոսությունը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ՝ հնարավորության դեպքում հանդիպելու ակնկալիքով: Եվ որևէ պատասխան կամ մերժում չենք ստացել:

Սակայն տարօրինակն այն է, որ այսօր փորձելով ստվեր նետել մեր գործողություններին՝ իշխող ուժի սատելիտներն են խոսում ՀԱՊԿ մասին՝ այն դեպքում, երբ հենց իրենք են վարկաբեկել այդ կառույցը՝ նրա ղեկավարին անհիմն մեղադրանք ներկայացնելով և ներքաշելով դատական գործընթացների մեջ:

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը