Աշխարհ

09.06.2022 13:48


Անհրաժեշտ է անշեղորեն կատարել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները. Լավրովը՝ Հայաստանում

Անհրաժեշտ է անշեղորեն կատարել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները. Լավրովը՝ Հայաստանում

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, որտեղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո անցկացվում է մամուլի ասուլիս:

Ասուլիսի շրջանակում Լավրովը, անդրադառնալով Հարավային Կովկասին, ընդգծել է, որ հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել այս տարածաշրջանում կայունության, անվտանգության ու խաղաղության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին:

«Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ է անշեղորեն կատարել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա իր խոսքում անդրադարձել է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին՝ նշելով, որ երախտապարտ են այս զորակազմի կայունացնող դերն ընդունելու համար:

Բացի այդ, Լավրովը գոհունակություն է հայտնել հունիսի երեքին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Լավրովի խոսքով՝ քննարկվել է նաև ՌԴ աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման թեման: Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, ինչպես նաև ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը