Քաղաքական

11.06.2022 11:24


Պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 27․ «Ժողովուրդ»

Պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 27․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ»,-2018 թվականի ապրիլի 15-ին՝ թավշյա հեղափոխության օրերին, այսպես սկսեց իր խոսքը Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով վարկեր ունեցող քաղաքացիների մասին: «Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության բոլոր»,-նշել էր նա:

Ընդամենը երկու տարի անց, երբ Փաշինյանն արդեն վարչապետ էր, կարծում էր, թե նման քայլի պետք չէ դիմել: «Նստում, ասում են՝ վարկերը թողեք, հարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Ես դեմ եմ նման բաների»: Ստացվում է՝ վարչապետը կրկին անգամ խաբել է ՀՀ հպարտ քաղաքացիներին եւ վարչապետ դառնալուց հետո մոռացել իր խոստման մասին:

Այս խորագրի վերջին նյութերը