Սա աբսուրդ է, ԲԴԽ դատավոր անդամները ոչինչ կարող են չորոշել. Ազարյան
ԵԽ-ն խուսափում է առերեսվել Հայաստանում դատական համակարգի առջև ծառացած իրական խնդիրների հետ՝այդպիսով հովանու ներքո վերցնելով և աչք փակելով իշխանությունների կողմից դատարանների անկախության դեմ ուղղված գործողությունների նկատմամբ։
Խնդիրն այն է, որ այսօր Երևանում նախատեսված էր ԵԽ Երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված քննարկում՝ Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի՝ 2021թ հրապարակած թիվ 24-րդ կարծիքի առնչությամբ, որը վերաբերում է ԲԴԽ գործունեությանը, դատական իշխանության անկախությանը։ Ավելին, բոլոր շահագրգիռ մարմիններին ուղարկվել էր նաև հրավերք, սակայն քննարկումը չեղարկվել է անհասկանալի պատճառով։ Երևանում ԵԽ գրասենյակից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ այսօր նախատեսված միջոցառումները չեղարկվել են՝ պատճառաբանելով մասնակիցներից մեկի կորոնավիրուսով հիվանդ լինելը։
Համաձայնեք, անլուրջ պատճառաբանություն է. Ի վերջո մեկ անձի հիվանդ լինելու պատճառով չի կարող չեղարկել ամիսներ շարունակ նախապատրաստական աշխատանքներ պահանջած միջոցառումը։
Մեր ունեցած տեղեկություններով՝ հրավիրվածների թվում եղել է նաև ԲԴԽ-ն, ինչը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ԲԴԽ-ից։ Ավելին, սա միջազգային կառույցների կողմից կազմակերպված այն բացառիկ միջոցառումներից մեկն էր, որին Դատավորների միության նախագահը ևս հրավիրվել էր։ Ավելին՝ միության նախագահը հաստատել էր իր մասնակցությունը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հաստատեց, որ ինքը հրավեր ստացել է, սակայն նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը չեղարկվել է՝ փորձագետի չժամանելու պատճառով, միևնույն ժամանակ արձանագրեց՝ միտում չի տեսնում։
«Չեն ասել, թե ինչն էր պատճառը չժամանելու։ Ձեզնից եմ իմանում, որ հիվանդ էր, այն էլ՝ կովիդով։ Պարզապես հայտնեցին, որ չեղարկվել է՝ փորձագետի չժամանելու պատճառով։ Միայն դա էր ասվել, այն էլ՝ փոխանցվել էր Դատավորների միության քարտուղարին, ինքն էլ՝ ինձ է տեղեկացրել»,-նշեց Ազարյանը։
Դիտարկմանը՝ արդյոք միտում չի տեսնում նման կարևոր հարցի քննարկումը չեղարկելու հարցում։ Գուցե հենց դատավորների միության նախագահի պատրաստակամությունը՝ մասնակցելու քննարկումներին, խառնել է որոշ շրջանակների խաղաքարտերը, քանզի այդ դեպքում, ի վերջո, հնարավոր է դատական իշխանության առջև ծառացած խնդիրների մասին հնչեր կարծիք, որն այսօր չեն ուզում լսել ոչ միայն իշխանությունները, այլ նաև միջազգային որոշ կառույցներ՝ Ազարյանն արձագանքեց՝ նշելով, որ այս հանդիպմանը հրավիրվել էր, եթե ինչ-որ միտում լիներ, ի սկզբանե, իրեն չէին հրավիրի։
«Եթե Ձեզ թվում է մենք պետք է վազելով գնանք ցանկացած հրավիրված միջոցառմանը, այդպես չէ։ Ձեզ պարզ ասեմ, որ վերջերս Միությանը հրավիրել էին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպմանը, երբ իմացա հանձնաժողովի կազմը՝ հրաժարվեցի։ Հենց այդպես էլ պատճառաբանեցի, որ խիստ վերապահմամբ եմ մոտենում այդ հանձնաժողովի որոշ անդամների՝ և ՛ որպես մարդու, և՛ որպես իրավաբանի, ու հրաժարվեցի։ Ինչի՞ մասին է խոսքը»,-նշեց Ազարյանը։
ԵԽ կողմից չեղարկված հանդիպումը, սակայն, Ազարյանի գնահատմամբ շատ հետաքրքիր էր լինելու. «Շատ հետաքրքիր կարծիք է, կարծես մեր երկրի համար էր գրված, մեր երկրի դատական խորհրդի մասին՝ բոլոր իր թերություններով»։
Նշենք, որ ԵԴԽԽ-ն 2007թ հրապարակել է Կարծիք թիվ 10-ը, որտեղ խոսքը վերաբերում է Եվրոպական երկրների դատական խորհուրդներին, թե ինչպիսին պետք է լինի Խորհուրդը, կազմը, գործառույթները, անդամների ընտրությունը, իսկ 2021թ ԵԴԽԽ Թիվ 24 կարծիքն է հրապարակվել, որը վերաբերում է ԲԴԽ-ին, դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի ու կարգապահական հանձնաժողովին։ Ազարյանը նշեց՝ տպավորություն է, որ խոսքը հենց մեր երկրի մասին է, թեև չի կարծում, որ կոնկրետ մեր երկիրը նկատի ունեին կարծիքը գրելուց։
Մասնավորապես, ԵԴԽԽ-ն 2007թ կարծիքով խորհուրդ էր տվել, իսկ 2021թ՝ պահանջատիրական իրավունքով արձանագրվել, որ դատական խորհուրդներում ( ՀՀ- ի պարագայում՝ ԲԴԽ ) դատավորների թիվը պետք է կազմի զգալի մեծամասնություն, այսինքն, եթե ՀՀ-ում ԲԴԽ անդամները 10-ն են, ապա պարզ մեծամասնությամբ՝ պետք է առնվազն 6 դատավոր, 4՝ գիտնական անդամ, զգալի մեծամասնության՝ 7/3 համակցությամբ լինի, մինչդեռ, մեր Դատական խորհրդում այդպես չէ, ԲԴԽ-ն կազմված է 5 գիտնական և 5 դատավոր անդամներից, տվյալ դեպքում՝ 5 գիտնական և 4 դատավոր անդամներ են՝ հաշվի առնելով, որ դատավոր անդամներից մեկի լիազորությունները կասեցված են։
«Ընդ որում, օրենսդրական վերջին փոփոխություններով իրավիճակ է ստեղծվել, որ, եթե հինգ գիտնականներ ինչ-որ որոշում ցանկանան ընդունել, չորս դատավորների կարծիքը ոչինչ չի փոխում։ Աբսուրդային իրավիճակ է դատական համակարգում, ԲԴԽ դատավոր անդամները ոչինչ կարող են չորոշել։ Սա աբսուրդ է, ոչ մի համակարգում նման բան լինել չի կարող»,-նշեց Ալեքսանդր Ազարյանը։