Փաշինյանը փորձում է «նվաճել» Գերասիմ Վարդանյանի հայրենի Դեղձուտը
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ այցի շրջանակներում այցելել է նաև Արտաշատի շրջանի Դեղձուտ գյուղ՝ հետևելու Կարեն Կարապետյանի օրոք ծրագրված նոր մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքներին։
Առաջին հայացքից այն կարող էր համարվել «անմեղ այց սովորական մի գյուղ»։ Այդուհանդերձ, Yerkir.am-ը ուշագրավ մանրամասներ է պարզել։ Նշենք, որ Դեղձուտը ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, վերջերս կալանավորված` բոլորին հայտնի Գերասիմ Վարդանյանի հայրենի գյուղն է, որտեղ 2021-ի խորհրդարանական ընտրություններին չի կարողացել մտնել Փաշինյանը, և քարոզարշավի շրջանակներում կատարած իր այցի ուղղությունը վարչապետի արարողակարգի աշխատակիցները ստիպված փոխել են և շրջանցել Դեղձուտը։
Ապօրինի կալանքի տանելով Գերասիմ Վարդանյանին և պոտենցիալ խոչընդոտը համարելով չեզոքացված՝ Փաշինյանը, փաստորեն, այսօր երկրորդ անգամ է փորձել «ճեղքել» Դեղձուտի խաչմերուկը և մտնել գյուղ։ Սակայն, մինչ նրա ժամանումը, կրկին վախենալով դեղձուտցիների ընդվզումից, Փաշինյանի ոստիկանապետության ներկայացուցիչները Դեղձուտում իրականացրել են մի քանի փուլից բաղկացած օպերացիա։ Նախ՝ օրեր առաջ խուզարկել են Գերասիմ Վարդանյանի հարազատների, ընկերների ու մտերիմների տները, փորձել դրանով ճնշում գործադրել և վախեցնել նրանց։ Խուզարկումների ժամանակ որոշ մարդկանց տներից առգրավել են նաև նրանց պատկանող օրինավոր զենքերը։ Իբր փորձաքննության տարված այդ զենքերը, ի դեպ, մինչ օրս չեն վերադարձվել։
Փաստենք, որ Փաշինյանի այս օպերացիաների թիկունքում կանգնած անձանցից են Դեղձուտի գյուղապետ, նախկին կարկառուն ՀՀԿ-ական Յուրիկ Մուրադյանն ու Մխչյանի հայտնի «Արարատ ֆրուտ» շուկայի տերը՝ Սարգիս Ներսիսյանը։ Ի դեպ, Փաշինյանի եղբայրը Սարգիս Ներսիսյանի եղբոր մտերիմ ընկերն է, Սարգսի հայրը ևս «նախկիններից» է, նախկինում՝ կարկառուն ՀՀԿ-ական։ Թե ինչի համար է պատերազմին չմասնակցած Սարգիս Ներսիսյանը վերջերս պարգևատրվել «Նելսոն Ստեփանյան» մեդալով՝ կարելի է ենթադրել արդեն։
Փաշինյանի այցի նախօրեին՝ երեկ, Դեղձուտը վերածված է եղել ոստիկանական պլացդարմի. ամենուր շրջել են ոստիկանական մեքենաներ, վերստին այցելել են դեղձուտցիների տները և սպառնացել, որ եթե դուրս գան Փաշինյանի դեմ ակցիաների՝ շատ վատ կլինի բոլորի համար։ Դեղձուտցիները, սակայն, չեն ընկրկել և, այդ սպառնալիքներին ի պատասխան, նշել են, որ իրենց համար հայրենիքը թանկ է, և որքան էլ սպառնան, իրենք իրենց քաղաքացիական անհնազանդությունն իրականացնելու են։
Այսօր արդեն պարզվեց, որ դեղձուտցիները, տեղի ՀՅ Դաշնակցության կառույցի նախաձեռնությամբ, զանգվածորեն դուրս են եկել և փորձել Փաշինյանի դեմ իրականացնել բողոքի գործողություններ։ Սակայն, մինչ Փաշինյանի ժամանելը, նրանց, այդ թվում՝ կանանց ու աղջիկների, ծեծելով ու բիրտ ուժ կիրառելով, ոստիկանական մեծաթիվ ուժերը բերման են ենթարկել։
Այդուհանդերձ, Փաշինյանի արարողակարգը կրկին փոխել է գրաֆիկը. Փաշինյանը նախատեսվածի համաձայն՝ չի իջել գյուղ և մինչ դպրոց հասնելը քայլել գյուղով, հատկապես, որ նրա ճանապարհն անցնելու էր Գերասիմ Վարդանյանի տան առջևով, որտեղ այդ պահին գտնվել են նաև նրա երկու մանկահասակ երեխաները։ Փոխարենը նրա ավտոշարասյունը շտապել է ուղիղ գյուղի դպրոց։
Արդեն պարզ է, թե ինչու երկարացվեց Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը. դա, փաստորեն, Փաշինյանի՝ Դեղձուտ մտնելու կանաչ լույսն էր, որը, սակայն, այնքան էլ երկար չպսպղաց: Թեև Փաշինյանին հաջողվեց մի քանի րոպեով «նվաճել» Դեղձուտը, «ճեղքել» դեղձուտցիների օղակը և հասնել դպրոց, սակայն արդեն հարց է՝ ո՞ւմ է պետք այսպիսի «հաղթանակը»։