Աշխարհ

11.06.2022 20:49


Իտալիայում ուղղաթիռի վթարի է հետևանքով թուրք գործարարներ են զոհվել

Իտալիայում ուղղաթիռի վթարի է հետևանքով թուրք գործարարներ են զոհվել

Իտալիայում ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ մարդ է զոհվել, շաբաթ օրը հայտնել է շրջանի նահանգապետը, իսկ երկու ուղևորներ դեռ անհետ կորած են համարվում ուղղաթիռի՝ ռադարների էկրաններից երկու օր անց անհետանալուց հետո, հայտնում է Reuters-ը։

Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջիանին Facebook-ում գրել է, որ ուղղաթիռը կործանվել է լեռնային տեղանքում՝ Տոսկանայի և Էմիլիա Ռոմանիա շրջանի միջև։ Հինգ մահացածների դիերը հայտնաբերվել են շաբաթ օրը։

Ուղղաթիռը հինգշաբթի թռել էր Տոսկանայի Լուկա քաղաքից և շարժվում էր դեպի հյուսիսային Տրևիզո քաղաք, երբ անհետացավ ռադարների էկրաններից վատ եղանակային պայմանների պատճառով:

Ուղղաթիռում յոթ մարդ կար, այդ թվում՝ չորս թուրք գործարար, որոնք աշխատում էին թուրքական խոշոր արդյունաբերական Eczacibasi խմբի դուստր ձեռնարկությունում՝ Eczacibasi Consumer Products-ում։ Նրանք Իտալիայում մասնակցում էին թղթի տեխնոլոգիաների ցուցահանդեսին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Լիբանանի պետական ​​NNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մյուս երկու ուղևորները լիբանանցի էին:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը