Արարատում ոստիկանները վնասել են Փաշինյանին սպասող բնակչուհու մոր ոտքը, նրան քաշքշել և բերման են ենթարկել
Այսօր Ոստիկանությունը առանց բացատրության կոպիտ ձևով բերման է ենթարկել Արարատ քաղաքի բնակիչ Գայանե Հովնանյանին, նրա նշանածին և մորը` Նիկոլ Փաշինյանի այցն այդ քաղաք չխանգարելու համար։
Գայանեն Oragir.news-ին ասաց, որ իրենց արդեն բաց են թողել. «Մեզ որևէ բացատրություն չեն տվել` ինչի համար են բերման ենթարկում։ Ես ընդամենը համայնքապետ Ասլան Ավետիսյանի վերաբերյալ հարց պետք է ուղղեի վարչապետին, քանի որ նա է սպանել իմ հորը, պետք է հարցնեի` օրենքի որ տառի համաձայն եք քրեական գործը դեռ չփակած պաշտոն տալիս։ Ընդամենը պետք է հարց ուղղեի, բայց այս մարդիկ` ոստիկանները, ինձ քաշքշել են, մորս են քաշել և ոտքը վնասել։ Մեզ բոլորիս տարան Ոստիկանություն, ինչ հիմքով` չասացին։ Մեզ ասում էին` հեռախոսները անջատեք։ Վերջում թուղթ ու գրիչ բերեցին, գրեցի, որ ապօրինի են բերման ենթարկել»։
Գայանեն վերջում ավելացրեց, որ իրենց բերման են ենթարկել ընդդիմադիր հայացքների համար։