Ղարաբաղյան ուղղությամբ Բրյուսելի ակտիվացումը հակասում է Կրեմլի շահերին. Մարկեդոնով
Եվրամիությունը, բացի Ռուսաստանից, ունի իր մոտիվացիան ու իր շահերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Քաղաքագետը կարծում է, որ Բրյուսելի այսպիսի ակտիվացումը հակասում է Կրեմլի շահերին։
«Ակնհայտ է, որ ԵՄ-ն չի ցանկանում ուժեղացնել Ռուսաստանը։ Եթե խոսենք ԵՄ-ի մասին՝ որպես մի տեսակ եվրոպական բյուրոկրատիայի, նա կլինչի մեջ է Ռուսաստանի հետ, իսկ Շառլ Միշելը այդ կլինչի ֆրոնտմեններից է։ Նա շատ ակտիվորեն պաշտպանում է պատժամիջոցները։ Կիեւի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, Բուչիի սկանդալի ժամանակ Միշելը փայլեց նաեւ որպես Մոսկվայի քննադատ: Բրյուսելի համար կարեւոր է ցույց տալ, որ նա արդյունավետ է հետխորհրդային հակամարտությունները լուծելու գործում։ Որովհետեւ ուկրաինական ճակատում ԵՄ-ն միայնակ չէր կարող հաղթահարել որեւէ խնդիր, ինչպես նախկինում շատ առումներով Բալկաններում: Թե՛ Բալկաններում, թե՛ Ուկրաինայում «հրդեհները մարելու» համար անհրաժեշտ էր Միացյալ Նահանգների միջամտությունը։ ԵՄ-ն չի կարողացել միայնակ գործել: Ուստի փորձ է արվում ցույց տալ, որ դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, և ԵՄ-ն նույնպես կարող է ինչ-որ բան անել»,-պարզաբանեց Մարկեդոնովը։
Նա հիշեց նաև ֆրանսիացի հայտնի ռազմական փորձագետ Էմանուել Դրեյֆուսի գնահատականը, ով տարեսկզբին Ղարաբաղում տեղի ունեցած գործողությունն անվանել էր «ժողովրդականակենտրոն»՝ նկատի ունենալով, որ բացի աշխարհաքաղաքական ազդեցության ուժեղացումից, Ռուսաստանը շատ բան է արել փախստականներին վերադարձնելու եւ տրածքը ականազերծելու համար:
Մարկեդոնովը շեշտեց նաեւ, որ Շառլ Միշելը, Բրյուսելյան բանակցություններից հետո, իր խոսքում չի անդրադարձել Ռուսաստանին եւ եռակողմ հայտարարություններին՝ կարծես ոչինչ էլ չի եղել:
Նա նաև մատնանշեց լուրջ բախումների բացակայությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացքում, որոնք առկա են, օրինակ, Ուկրաինայում եւ Վրաստանում, ինչպես նաեւ հավելեց, որ Ռուսաստանի հարցում մի տեսակ զգուշավորություն կա: