Առուշ Առուշանյանի գործով դատավճռի դեմ բողոքը կքննվի Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ
Pastinfo.am-ը գրում է․ «Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով արդարացման դատավճռի դեմ դատախազության բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լուսինե Աբգարյանի, Մհեր Արղամանյանի։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել. Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։
Նշենք, որ մեղադրական ճառով դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9.5 տարի ժամկետով, իսկ դատարանը մեղսագրվող ընտրական հանցագործությունների մասով արդարացրել է, մյուս մասով էլ պայմանական դատապարտել՝ սահմանելով փորձաշրջան։
Մեղադրող դատախազները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող երեք ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև պաշտպանության կողմը՝ պահանջելով ամբաստանյալներին արդարացնել մյուս դրվագներով ևս։
Ներկայացված բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, դատարանի կազմում են դատավորներ Լուսինե Աբգարյանը, Մհեր Արղամանյանը»։