Արծվիկ Մինասյանը ճանաչվել է տուժող՝ իր նկատմամբ կիրառված բռնության գործով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանըտուժող է ճանաչվել՝ իր նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Տեղեկացանք, որ գործում դեռևս մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ընթացքում՝ մայիսի 18-ին Արծվիկ Մինասյանի նկատմամբ կարմիրբերետավորների կողմից բռնություն է կիրառվել։
Նշենք, որ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են շուրջ մեկ տասնյակ կարմիրբերետավորներ հարձակվում Արծվիկ Մինասյանի վրա և ուժ կիրառելով՝ նստեցնում ոստիկանական մեքենան, ապա դուրս է բերում նրան մեքենայից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։
Արծվիկ Մինասյանը ճանաչվել է տուժող՝ իր նկատմամբ կիրառված բռնության գործով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տուժող է ճանաչվել՝ իր նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։