Տիգրան Բալայան. «ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը մնում են իրենց դիրքորոշմանը»
Երեկ ուշ երեկոյան հրապարակված Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ, ինչպես նաև Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարությունում նշված «ճանապարհային քարտեզ»-ի սահմանման մասին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը «7 օր»-ին ասել է, որ խոսքը ոչ թե բուն քարտեզի մասին է, այլ միջազգային դիվանագիտության մեջ ընդունված՝ գործողությունների ծրագրի։
«Այդ ծրագրում ներառվա՞ծ են Թուրքիայի նախապայմանները»,- մեր հարցին Տ. Բալայանը պատասխանել է.
–Ինչու՞ եք անպայման մտածում, որ Թուրքիայի, այլ ոչ մեր պայամանները պետք է ներառված լինեն։ Մենք մեր դիրքորոշումն ենք ունեցել և միշտ հայատարարել ենք, որ դիրքորոշումից չենք հրաժարվել, ինչու՞ այս պահին պետք է հրաժարվեինք։ ՀՀ նախագահն ու արտգործնախարարը քանիցս հայտարարել են, որ՝ մնում ենք մեր դիրքորոշմանը։
Համատեղ հայտարարության հետ կապված այլ մանրամասներ Տ. Բալայանը չի հաղորդել։