Հարցազրույց

17.06.2022 10:31


«Փաշինյանի ասածի տակ ռումբ է, որը պայթելու է. նա Արցախը նվիրում է Ադրբեջանին». Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)

«Փաշինյանի ասածի տակ ռումբ է, որը պայթելու է. նա Արցախը նվիրում է Ադրբեջանին». Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Արցախի վերաբերյալ գործող իշխանությունների հայտարարություններն Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու մասին են:

«Նրանք խուսափում են խոսել կարգավիճակի մասին, ինչը նշանակում է, որ, անկասկած դա, խոսքը ադրբեջանանպաստ ելքի մասին է: Նիկոլ Փաշինյանը նվիրում է Արցախն Ադրբեջանին, և, բնականաբար, Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ անհանգստությունն ընդամենը երեսպաշտություն է, որովհետև վստահեցնում եմ ձեզ՝ այդ 120 հազար հոգու ապագան և ճակատագիրը չի հետաքրքրում և չի անհանգստացնում ՔՊ-ի ոչ մի անդամի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Արցախին սոցիալական օգնություն տրամադրելու վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ նա ընդգծեց. «Կոնցլագերում գերմանական նացիստները հաց էին տալիս հրեաներին, որ սովից չմեռնեն, բայց հետո վառարաններում այրում էին: Այսինքն՝ այդ սոցիալական օգնությունը ոչ մեկին պետք չէ, եթե դու այդ մարդկանց մատաղ ես անելու: Մահվան դատապարտյալներին էլ մահապատիժն իրականացնելուց առաջ կուշտ կերակրում են, վերջը ո՞րն է, ու մենք բոլորս գիտենք՝ այդ մարդկանց վերջն ինչ է լինելու»:

Արմինե Ադիբեկյանը շեշտեց՝ կորուստներից և մռայլ ապագայից բացի՝ ուրիշ ոչինչ չի երևում. «Երբ Նիկոլ Փաշինյանին 2018թ. զգուշացնում էին, որ՝ տղա ջան, ինչ անում ես՝ սխալ ես անում, վտանգավոր է, դա բերելու է պատերազմի, մի շարասյուն ոհմակ՝ ՔՊ-ականներ, ՔՊ-ամերձ կիսագրագետ էքսպերտներ ասում էին՝ պատերազմ չի լինելու, հես ա մենք կգնանք՝ զրոյից կսկսենք, Արցախը բերելու ենք բանակցային սեղան, ի՞նչ եք ուզում: Դրանից հետո եղավ ի՞նչ, այն, ինչ ասում էինք մենք, որ՝ տղա ջան, դու մեր գլխին բերելու ես պատերազմ, եկա՞վ պատերազմը: Հիմա նա ասում է, որ պատրաստվում է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, ուրեմն՝ դա նշանակում է, որ Արցախի բնակչությունը բնաջնջվելու է, որովհետև Նիկոլ Փաշինյանի բերանից դուրս եկած ոչ մի պնդում իրականություն չի դարձել, այլ հակառակը՝ բերել է հակառակ արդյունքի: Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինչ-որ լավ բան ենք արել, իմացեք՝ տակը մի հատ ռումբ է, որը պայթելու է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը