Մոսկվայում պատմել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի նախապատրաստման մասին
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովը, որը նվիրված Է սիրիական կարգավորմանը, կարող Է անցկացվել օգոստոսի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Սիրիայի խնդրով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը: Սակայն դիվանագետը չի բացառել նաև հանդիպման հետաձգումն ավելի ուշ ժամկետ: «Եթե այն (գագաթնաժողովը) հաջողվի անցկացնել մինչև օգոստոսի վերջը, դա մի բան Է:
Որքան հասկանում եմ… առկա Է ավելի ուշ ժամկետ՝ այս տարվա վերջ, տեղափոխելու հետ կապված տարբերակ: Հատկապես գագաթնաժողովի»,-ճշտել Է Ալեքսանդր Լավրենտևը: Իրանի ԱԳ նախարարի օգնական Ալի Ասղար Հաջին ավելի վաղ տեղեկացրել Է, որ երկրի համաճարակաբանական իրադրությունը թույլ Է տալիս կազմակերպել գագաթնաժողովը:
Երեք պետությունների ղեկավարների անմիջակա հանդիպումը, որը պլանավորվում Է անցկացնել Իրանում, հետաձգվել Է կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով, նշում Է գործակալությունը: Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների՝ սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլն անցկացվել Է հունիսի 15-16-ը Ղազախստանում: Ավելի վաղ Sputnik ռադիոն հաղորդել Է, թե ինչպիսի մեթոդներ Է պլանավորում օգտագործել Ռուսաստանը Սիրիայի իրադրության կարգավորման համար: