Քաղաքական

17.06.2022 13:05


Արամ Թանանյանն ազատվել է Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնից

Արամ Թանանյանն ազատվել է Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնից

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդ Արամ Թանանյանն ազատվել է պաշտոնից: Արամ Թանանյանին պաշտոնից ազատելու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի՝ չզեկուցվող հարցերի օրակարգում:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդն աշխատում է Վերին Լարսի անցակետի մոտակայքում: Նրա պարտականություններն են Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրների քննարկումն ու դրանց լուծում տալը:

Արամ Թանանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին:

Այս խորագրի վերջին նյութերը