Կութեցիները փոխհատուցում չեն ստացել մեկ տարի առաջ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած 80 կովերի համար
Սյունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղից բնակիչները, որոնց 80 կովերը 2021 թվականի հունիսի 5-ին անցել էին ադրբեջանցիների վերահսկողության տակ, Կառավարության կողմից որևէ փոխհատուցում չեն ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Կութ գյուղի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյան:
«Կովերին չեն վերադարձրել, գյուղացիներն էլ փոխհատուցում չեն ստացել: Կովերը պատկանում էին հինգ ընտանիքների և ընտանիք կա, որն իր բոլոր կովերին կորցրեց»,- նշեց Ավագյանը:
Վարչական ղեկավարի խոսքով՝ մայիսի 12-ից հետո՝ երբ ադրբեջանական կողմն առաջխաղացում ունեցավ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ուղղությամբ, իրենց գյուղի հիմնական խնդիրն է դարձրել մեծ տարածությամբ արոտավայրերի կորուստը, քանի որ անասնապահությունը գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն է:
«Գյուղի անասնապահությունը մեծ խնդրի առջև է կանգնած, այս տարի դեռ ոչինչ. անձրևները շատ էին, սակայն շուտով, երբ խոտերը չորանան, մեծ խնդիր կունենանք: Մեզ մոտ մնացած շատ արորատավայրեր էլ մոտ են գտնվում իրենց ու նշանառության տակ են: Այս տարի այդ պատճառով հովիվ չենք ունեցել, գյուղացիներն են իրենց անասուններին տանում ածացնելու, բայց երբ ադրբեջանցիները տեսանելի են դառնում, այլևս չեն առաջանում»,-ասաց Գրիգոր Ավագյանը: