Ինչպե՞ս է ՀՀ-ում կրճատվել նպաստառուների թիվը, եթե աճել է աղքատության մակարդակը
Հայաստանում նպաստ ստացող ընտանիքների թիվը 2021 թվականին կրճատվել է 10 000-ով։ Այժմ նպաստ է ստանում մոտ 84 000 քաղաքացի։ Այս մասին վերջերս Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ստացողների թիվը, նախարարի խոսքով, կրճատվել է այս ընտանիքների սոցիալական կարիքների իրատեսական գնահատման հիման վրա։
Ասել է թե՝ 10 հազար մարդ սկսել է արդեն լավ ապրել և նպաստի կարիք չունի: Եթե հին ու բարի ժամանակները լիներին, Փաշինյանը հավանաբար սա կներառեր իր 100 կետերի մեջ: Իշխանության գալու առաջին իսկ օրից Փաշինյանն ասում էր, որ մարդկանց պետք է փող տանք ոչ թե աղքատ մնալու, այլ աղքատությունը հաղթահարելու համար: Հետո ասում էր, որ մարդիկ անգամ հեռուստացույց չեն գնում կամ էլ կովն են վաճառում, որ նպաստ ստանան: «Մարդկանց պետք է օգնենք, որ խեղճությունը հաղթահարեն և դառնան հպարտ քաղաքացի»,-ասում էր նա:
Հետագայում Փաշինյանի վերաբերմունքը նպաստ ստացողների հանդեպ ավեի ագրեսիվ դարձավ: Կառավարության նիստերից մեկին նա կասկածներ էր հայտնում, որ նպաստ են ստանում, բայց Բրաբուս են գնում: «Նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 միլիոն դրամ վարկ է փակում։ 1 միլիոն, 800 հազար, 500 հազար… Այսինքն` պետությունից որպես անապահով ակնկալում են 30 հազար դրամ ամիսը, բայց հետո ամիսը 700 հազար դրամ վարկ են փակում։ Ասենք, օրինակ` ավտոմեքենա է առել, «Բրաբուս» է առել ու վարկ է փակում»:
Փաստացի հիմա այս մարդկանց թիվը կրճատվեց, բայց անհասկանալի է, թե կոնկրետ ինչ միջոցներով է կառավարությունը կարողացել նման արդյունք գրանցել, եթե բացի աղքատությունն ատելուց որևէ այլ գործուն քայլ այդպես էլ չի արվել:
«Ատեք աղքատությունը և հանեք այն ձեր գլխից». մոտավորապես նման բանաձև էր առաջարկում Փաշինյանը: Բայց այս բանաձևը կարծես թե այդքան էլ արդյունավետ չէ:
Այսպես եթե՝ Հայաստանի բնակչության 23.5%-ն է աղքատ եղել, ապա 2019-ին այդ ցուցանիշը եղել է 26.4%: Իսկ 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%: Այսինքն Փաշինյանի իշխանության գալուց հետո աղքատության մակարդակը գնալով ավելացել է: Հարց է առաջանում, ինչպես է նպաստառուների թիվը կրճատվել, եթե ավելացել է աղքատ մարդկանց թիվը, եթե նախկին նպաստառուների վիճակը իսկապես լավացել է, ապա աղքատացած քաղաքացիները ինչո՞ւ չեն ներառվել նպաստառուների ցանկում:

Աղբյուրը՝ yerevan.today