Կինը ամուսնությունից 10 ամիս անց հայտնաբերել է, որ իր ամուսինը խարդախությամբ զբաղվող կին է
Ինդոնեզիայի բնակչուհին հարսանիքից 10 ամիս անց պարզել է, որ իր ամուսինը խարդախությամբ զբաղվող կին է, գրում է Coconuts-ը։ «Ամուսինը» միտումնավոր ներկայացել է որպես տղամարդ՝ իր զոհի ֆինանսներին հասանելիություն ստանալու համար:
22-ամյա կինը մեկ տարի առաջ ծանոթացել է մի տղամարդու հետ, որը նրան շատ գրավիչ է թվացել։ Խոսելու ընթացքում զրուցակիցը պատմել է, որ վերջերս իսլամ է ընդունել, իսկ այժմ ամուր ընտանիք ստեղծելու համար կին է փնտրում։ Արդյունքում ինդոնեզուհին սիրահարվել է իր ընկերոջը, և զույգն ամուսնացել է։
Ճիշտ է, ամուսնությունը այդպես էլ պաշտոնապես չի գրանցվել՝ ամուսինը չի կարողացել փաստաթղթեր տրամադրել՝ ասելով, որ կորցրել է դրանք։ Մի քանի ամիս նորապսակներն ապրել են հարսնացուի տանը։ Կնոջ ծնողները սկսել են կասկածել, երբ փեսան, որն ասել է, թե ինքը ածխի բիզնեսով է զբաղվում, սկսել է իրենցից գումար խնդրել։
Շուտով տղամարդը կնոջը տեղափոխել է այլ տուն, որտեղ նրան ամիսներով փակել է և արգելել է շփվել որևէ մեկի հետ, այդ թվում՝ զանգահարել ծնողներին։ Բացի այդ, կինը պնդում է, որ փորձել է սպանել իրեն։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, թե ինչ իրավիճակում է հայտնվել։
Ոստիկանները բերման են ենթարկել տղամարդուն, հարցաքննել ու զարմանքով պարզել են, որ նա խարդախությամբ զբաղվող և գումար շորթող կին է։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ամբաստանյալին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Տուժողը, ինչպես նաև նրա ընտանիքը ցնցվել են բացահայտված խաբեությունից, սակայն դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։

Աղբյուրը՝ news.am