«Ֆեյսբուք»-ով ադրբեջանցիները արցախյան տիրույթում կեղծ լուրեր են տարածում. Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։
ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հայտարարությունում: