Շվեյցարիայի միջնորդությամբ, ի՞նչ համաձայնության են եկել Թուրքիան և Հայաստանը։ Պարզաբանում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը. «Դա մոտավորապես նույն բանն է, ինչ-որ Մայնդորֆյան համաձայնագիրը։ Այսինքն, սա կարող է մի փաստաթուղթ լինել, որտեղ պարզապես ամրագրված են այն հարցերը, որոնք ենթակա են կարգավորման»։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս փաստաթուղթը դեկլարատիվ բնույթ է կրելու, Արման Մելիքյանը պատասխանեց. «Նայած ում համար։ Պահը կարևոր է նրանով, որ փաստացի այս փաստաթուղթը ստորագրելով, կողմերը փրկեցին Բարաք Օբամայի դեմքը։ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն բառը կարող է չարտասանել՝ պատճառաբանելով, որ երկկողմ բանակցություններն ակտիվ փուլում են և պետք չէ դրանց խանգարել»։
Արման Մելիքյան. «Այս փաստաթուղթը ստորագրելով՝ կողմերը փրկեցին Բարաք Օբամայի դեմքը»