Աշխարհ

31.08.2011 16:58


Թուրքիայի բանտերում 2137 օտարերկրացի կա, որոնցից 11–ը հայ է

Թուրքիայի բանտերում 2137 օտարերկրացի կա, որոնցից 11–ը հայ է

Ինչպես հայտնում է թուրքական «Հուրիեթ» գործակալությունը, Թուրքիայի արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ այդ երկրի կալանավայրերում պահվում են 2137 օտարերկրացիներ: Նրանցից  462–ն Իրանի քաղաքացիներն են: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում կալանավորված են 105 երկրի քաղաքացիներ: Իրանին հետևում է Թուրքմենստանը՝ 268 մարդ, ապա Վրաստանը՝ 132 մարդ: Ադրբեջանն ընդամենը 7-րդն է՝ 66 կալանավորով: Թուրքական բանտերում պահվում է Հայաստանի 11 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը