Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը միավորում է 63 կազմակերպություն
Այս շաբաթ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը համալրվեց նոր անդամ կազմակերպություններով` 55-ից աճելով 63-ի: Միությանն են միացել «Թասկ», «Սեվեն Սմարթս», «Էմ Էքս Պրոմերվ», «Քոմփթեքարմ», «Աստրոմափս», «Էլեմենտ Սիիքսայ առ ընդ դի» ընկերությունները, Գյումրու Տնտեսական Զարգացման հիմնադրամը, Ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպությունը:
ԻՏՁՄ անդամները Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններն են, որոնք մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: /Կից ներկայացված է նաև անդամ ընկերությունների ցանկը/:
Ներկայումս Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտում գործում է շուրջ 300 ընկերություն, որոնց միավորող ամենախոշոր կառույցը Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն է: «Միությունը ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Մենք և մեր անդամ ընկերությունները Հայաստանն ապագայում տեսնում ենք որպես զարգացած և առաջատար տեխնոլոգիական երկիր, և մեր համատեղ գործունեության ամբողջ նպատակն ուղղված է դրան»,-ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: