Լրահոս

01.09.2011 11:59


Ընկել է գետը

Սեպտեմբերի 1-ին`ժամը 07.20-ին ստացված ահազանգի համաձայն, Լոռու մարզում`Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրում դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և սահել Դեբետ գետը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը::

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 03 ՍԼ 662 պետհամարանիշի  բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Տիգրան Բաղդասարյան) գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է ավտոկռունկ:

Զոհեր և տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը