Կարծիք

23.06.2022 11:06


Թմբուկչին, դհոլչին ու դաշնակահարը կարող են «Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթ» ստեղծել, դիրիժոր էլ կարգել Գագիկ Ջհանգիրյանին (տեսանյութ)

Թմբուկչին, դհոլչին ու դաշնակահարը կարող են «Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթ» ստեղծել, դիրիժոր էլ կարգել Գագիկ Ջհանգիրյանին (տեսանյութ)

Գագիկ Ջհանգիրյանը ոչ թե նախկին է, այլ նախկինագույն, և իբրև թե նախկինների դեմ պայքարողները, փաստորեն, պաշտոն են տալիս նախկինագույն Գագիկ Ջհանգիրյանին և նրա ձեռքերով իրականացնում են ընդդիմադիրների նկատմամբ կեղտոտ հետապնդումները և հրահանգները։

Այդ զանգովի արդարադատության դերակատարներն են նաև դհոլչի գլխավոր դատախազն ու թմբուկչի դատավորները։ Ի դեպ, Բաղրամյան 26-ում էլ մի հատ դաշնակահար սպիտակ մազերով անհայտ մարդ է նստում։ Եթե այդ թմբուկչին, դհոլչին ու դաշնակահարը միավորվեն, կարող են լավ համույթ ստեղծել ու Հայաստանում տիրող ապօրինությունների առաջ աչք փախող ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի համար համերգ տալ ու մի լավ ուրախացնել նրանց։ Չէ՞ որ այդ տիկնանց հոգին փառավորվում է, երբ տեսնում են, թե ինչպես է ոչնչացվում ժողովրդավարությունը՝ իբրև թե ժողովրդավարության բաստիոն Հայաստանում։

Դեռ մայիսի 26-ին հնչեցրած այս առաջարկս մնում է ուժի մեջ ու հիմա դարձել է առավել քան արդիական։

Ավելացնեմ, որ ի պատիվ Նիկոլի առաջ մի քանի տակ խոնարհվող այս տիկնանց՝ ժյուրիի անունն էլ կարող են դնել «Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթ»։ Այդ համույթի դիրիժոր էլ կարող են կարգել Գագիկ Ջհանգիրյանին։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը